«Սկսում ենք զարգացնել տուրիզմը երկրի մարզերում». Վրաստանի վարչապետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ պետությունը զբոսաշրջության զարգացման գործում շեշտը պետք է դնի մարզերի, այլ ոչ թե մայրաքաղաք Թբիլիսիի վրա: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«Մենք պետք է մի բան հիշենք. մենք դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ ենք ապրելու այս վիրուսի հետ, հնարավոր է՝ մի քանի ամիս կամ տարի: Մենք պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին և պետք է հասկանանք, որ հարկավոր է ամրապնդել մեր առավելությունը որպես զբոսաշրջային երկիր»,-ասել է Գախարիան մայիսի 19-ին Կախեթի մարզ կատարած այցելության ժամանակ:
Վրաստանի վարչապետի խոսքով՝ երկիրն այս տարի չի կարողանա նույն քանակի զբոսաշրջիկ ընդունել, որքան նախորդ տարիներին:
«Մենք բոլորս էլ պետք է հաշտվենք այն փաստի հետ, որ չենք կարող նույն քանակությամբ զբոսաշրջիկ ընդունել, որքան անցյալ տարի, բայց մենք պետք է ավելացնենք մեր մրցակցային առավելությունները, ինչպիսիք են մեր պատմությունը, գինեգործության 8000-ամյա պատմությունը, պատմական հուշարձանները, խոհանոցը, մշակույթը, հյուրընկալությունը: Առաջին հերթին, մենք պետք է զարգացնենք տուրիզմը մարզերում, այլ ոչ թե Թբիլիսիում: Կան ռիսկեր, որոնց հսկողությունը Թբիլիսիում ավելի դժվար է, դա ավելի հեշտ է անել Կախեթիում և այլ մարզերում»,-հայտարարել է Գախարիան:
Վարչապետը նշել է, որ Վրաստանը կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարող երկրի համբավ է ձեռք բերել, որը պետք է պահպանել և վտանգի չենթարկել Վրաստանը, հակառակ դեպքում զբոսաշրջիկները չեն այցելի:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել