Մոդելի հետ գիշեր անցկացնելուց հետո կորոնավիրուսով վարակված «Չելսիի» ֆուտբոլիստը ձերբակալվել է
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին ձերբակալվել է մոդելի հետ գիշեր անցկացնելուց հետո: Այս մասին գրել է The Sun-ը:
Իրավապահները ժամանել են ֆուտբոլիստի առանձնատուն այն բանից հետո, երբ մոդելը ժամը 04:00-ին զանգահարել է ոստիկանություն և շտապօգնություն: Պարզվել է, որ 19-ամյա ֆուտբոլիստը համացանցում է ծանոթացել աղջկա հետ և նրա հետևից մեքենա է ուղարկել՝ հրավիրելով արևմտյան Լոնդոնում գտնվող իր առանձնատուն:
Հադսոն-Օդոյիի հարևանի պնդմամբ՝ աղջիկը բավականին շքեղ տեսք է ունեցել և թանկարժեք հագուստ: Միջադեպի մանրամասները հայտնի չեն, բայց գիշերային զվարճանքներից հետո աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց: Իրավապահները հետաքննություն են սկսել: Բանն այն է, որ Հադսոն-Օդոյին վարակվել էր կորոնավիրուսով և պետք է պահպաներ ինքնամեկուսացման կանոնները:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար