Բունդեսլիգայում դորտմունդցիները 4:0 հաշվով հաղթեցին իրենց ոխերիմ մրցակիցներին՝ «Շալկեին»
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունը առաջինն էր եվրոպական թոփ-5 լիգաներից, որը վերադարձավ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո։
26-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում «Բորուսիան» հյուրընկալել էր «Շալկեին»։
Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը ու վերադարձից հետո առաջին խաղում վստահ հաղթանակ տարավ։ Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Էրլինգ Հոլանդը։ Մինչև ընդմիջում Ռաֆայել Գերեյրոն կրկնապատկեց «Բորուսիայի» առավելությունը։
48-րդ րոպեին Թորգան Ազարը հաշիվը խոշոր դարձրեց։ 63-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրոն, գրանցելով Բունդեսլիգայում իր առաջին դուբլը, ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4-0։
Այս արդյունքից հետո «Բորուսիան» միավորների քանակը հասցնում է 54-ի ու երկրորդն է մրցաշարային աղյուսակում։
Երեկ կայացած մյուս խաղերում Աուգսբուրգը 2:1 հաշվով պարտվեց Վոլֆսբուրգին, Ֆորտունան եւ Պադերբորնը գոլեր չխփեցին, Հոֆենհայմը 3:0 հաշվով պարտվեց Հերտային, Լայպցիգը 1:1 խաղաց Ֆրայբուրգի հետ, Այնտրախտն էլ 3:1 հաշվով պարտվեց Մյունխենգլադբախին:
Հիշեցնենք, որ խաղերն անցկացվում են դատարկ մարզադաշտերում՝ առանց երկրպագուների:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...