Էրդողանի կողմնակիցները սպառնում են ընդդիմությանը սպանություններով եւ բռնաբարություններով
Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմնակիցները սկսել են հետապնդել քաղաքական ընդդիմության գործիչներին՝ սոցիալական ցանցերում սպանությունների եւ բռնաբարությունների սպառնալիքներով հեշթեգներ ստեղծելով: Թուրքական ընդդիմությանը սկսել են մեղադրել հեղաշրջում հրահրելու մեջ, գրում է Ahval-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ին հայտարարել էր, որ ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունն առաջնորդվում է «ֆաշիստական մտածողությամբ եւ դեռ հեղաշրջումների եւ հունտաների ծարավ ունի»: Նա քաղաքական կուսակցությանը մեղադրել էր հեղաշրջման միջոցով կառավարական իշխանությունը յուրացնելու ձգտման մեջ:
Էրդողանի հայտարարություններից հետո իշխանամետ լրագրող Սեւդա Նոյանը հայտարարել էր, որ իր ընտանիքը կարող է «50 մարդ սպանել»՝ Թուրքիայի նախագահին աջակցելու համար նրա դեմ հեղաշրջման փորձի դեպքում: Էրդողանի մեկ այլ կողմնակից՝ իսլամիստ լրագրող Ֆաթիհ Թեսկան, մայիսի 11-ին կրկնել էր նույն կեցվածքը՝ սպառնալով կանանց եւ երեխաների կյանքին, որոնք կապված են պետական հեղաշրջման հիպոթետիկ դավադիրների հետ:
«Միլիոնավոր մարդկանց արյուն կթափվի Էրդողանի արյան մեկ կաթիլի դիմաց»,- ասել էր Թեզկան համացանցում հրապարակված իր տեսանյութում:
Իշխանության գործիչներից ոգեշնչված՝ ԱԶԿ-ի հազարավոր կողմնակիցներ թիրախավորել են ընդդիմության նշանավոր դեմքերին, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրամ Իմամօղլուին, ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Ստամբուլում ԺՀԿ-ի նախագահ Քանան Քաֆթանցօղլուին եւ քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդագին եւ լրագրոց Նեւշին Մենգուին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին