Շախմատի Ազգերի գավաթ. Սուպերեզրափակչին մնացին հաշված ժամեր
Շախմատի Ազգերի գավաթ առցանց խաղարկությունում այսօր խաղային վերջին օրն է: Պայքարի մեջ մնացել է 2 թիմ: Հաղթողի կոչումը վիճարկելու են Միացյալ Նահանգների ու Չինաստանի թիմերը:
Չինաստանի ընտրանին ֆանտաստիկ խաղ ցուցադրեց՝ 10 տուրում տանելով 8 հաղթանակ, խաղալով 1 ոչ-ոքի ու կրելով 1 պարտություն: Միակ պարտությունը Չինաստանը կրեց հիմնական փուլի վերջին տուրում՝ Միացյալ Նահանգների թիմից: Եթե Չինաստանը չպարտվեր այդ դիմակայությունում, սուպերեզրափակչում որպես մրցակից կստանար Եվրոպայի թիմին: Միգուցե, սա էլ մարտավարություն էր: Իսկ Առաջին շրջանում Չինաստանը 2.5-1.5 հաշվով հաղթել էր:
Միացյալ Նահանգների թիմը մեծ դժվարությամբ տիրացավ բաղձալի ուղեգրին: Ինչ-որ տեղ նրանց ուղեգիրը նվաճելու գործում ավանդ ունեցավ Լևոն Արոնյանը՝ պարտվելով Ալիրեզա Ֆիրուջային: ԱՄՆ-ն 10 տուրում տարավ 6 հաղթանակ, կրեց 3 պարտություն և խաղաց 1 ոչ-ոքի: 3 պարտությունից 2-ը կրել է Եվրոպայի թիմից, մեկը՝ Չինաստանից:
Հավանական կազմեր.
Բնականաբար, թիմերը կխաղան մարտական կազմերով: Չինաստանը կխաղա Լիրեն, Հաո, Յանգժի, Յիֆան քառյակով, իսկ Միացյալ Նահանգները կխաղա Նակամուրա, Կարուանա, Սո, Կրուշ քառյակով:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար