Իրանը մասնակիորեն մեղմացնում է կարանտինային սահմանափակումները
Այսօրվանից Իրանը մասնակիորեն մեղմացնում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված կարանտինային միջոցառումները: Իսլամական հանրապետության կառավարության որոշմամբ՝ երկրի տարածքը ըստ համաճարակի տարածման աստիճանի բաժանվել է երեք գոտիների` սպիտակ, դեղին և կարմիր: Այն բնակավայրերում, որոնք կորոնավիրուսից ազատ գոտիներ են հռչակվել, կյանքն առաջիկայում պետք է բնականոն հունի մեջ մտնի: Դրա հետ մեկտեղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշում է, որ համաճարակի տարածումը երկրում վերջնականապես հաղթահարել դեռ չի հաջողվել:
«Այս պահին ևս մենք պետք է պատրաստ լինենք, որ առջևում բավական դժվարին օրեր են լինելու: Մենք, իհարկե, սկսել ենք աստիճանաբար վերագործարկել տնտեսությունը, վերաբացել մի շարք առևտրի կենտրոններ: Այսօր մենք որոշել ենք նման քայլի գնալ երկրի 132 բնակավայրերում, որոնք «սպիտակ գոտիներ» են ճանաչվել և որտեղ վարակի տարածման ռիսկը նվազագույնն է: Երկուշաբթի օրվանից վերաբացվում են մզկիթները, այս շաբաթ վերսկսվելու են նաև ուրբաթօրյա աղոթքները: Ցածր ռիսկայնության գոտիներում վերաբացվելու են նաև դպրոցները: Այնտեղ դասերը կշարունակվեն մեկ ամիս` մինչև ավարտական քննությունները», - հայտարարում էր Հասան Ռոհանին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 97 հազար է, 6 հազար 200 մարդ մահացել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին