Մարգարիտա Սիմոնյանի վեց ամսական դուստրը երգում է քնած ժամանակ (տեսանյութ)
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շատ հաճախ կիսվում է իր երեխաների լուսանկարներով ու տեսանյութերով: Տեսանյութը, որում նրա կրտսեր դուստրը, վեց ամսական Մարոն երգում է քնի մեջ, հետեւորդների կողմից սիրված է եւ մեծ ժողովրդականություն է վայելում: Ճիշտ է, Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, հանրությանը ցույց չեն տալիս, ինչպես հնգամյա Բագրատի ու վեցամյա Մարիանայի, այնպես էլ փոքրիկ Մարոյի դեմքերը։
Այսօր լրագրողը որոշել է զվարճալի հոլովակ ցուցադրել, որպեսզի բարձրացնի կարանտինում փակված հետեւորդների տրամադրությունը։ Փոքրիկ Մարոն քնած ակտիվորեն ձայներ է հնչեցնում, կարծես փորձում է խոսել: «Ինչ ես տեսնում երազումդ,Մարոշա», - քնքշորեն մակագրել է տեսանյութը Սիմոնյանը։
Հետեւորդներն աղջկա «խոսակցությունները» համեմատել են երգելու հետ։ Ոմանք պարզաբանել են, որ այդ կերպ երեխաներն իրենց քնեցնում են, իսկ մյուսները կատակել են, որ արդեն ժամանակն է, որ Մարոն մանկական վոկալ հեռուստաշոուի մասնակից դառնալ։ «Քաղցր է», «Խոսքը փորձում է երազի մեջ», «Ինքն իրեն օրորոցային երգում է», «Ինչ քաղցր «շատախոս» ունեք», «Ամենալավ երգը», «Մանկական ձայնը. կրտսեր խումբ», - գրել են օգտատերերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ