Սուրբ նահատակների հիշատակին նվիրված համերգային երեկո՝ Ծիծեռնակաբերդում. այն կտևի ութ ժամ (ուղիղ)
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այսօր ապրիլի 24-ին, ժ. 22:00-ին մեկնարկել է սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագիր, որը կտևի մինչև ապրիլի 25-ը, ժ. 06:00-ն:
Հանդես կգան հանրապետության լավագույն մենակատարները՝ Նարեկ Հախնազարյանը, Լիանա Ալեքսանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հայկ Մելիքյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Ելնելով արտակարգ իրադրության թելադրած պայմաններից՝ հանրապետության երաժշտական կազմակերպությունները կներկայանան փոքր խմբերով։ Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերի գործիքային անսամբլները, Երևանի Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային երգչախմբերի վոկալ անսամբլներն ու մենակատարները։
Երաժշտական ոգեկոչման այս բացառիկ իրադարձությունն արտակարգ իրավիճակում հայ արվեստագետների խնկարկումն ու խոնարհումն է՝ «Հարգելով հիշատակը՝ հարգենք կյանքը» նշանաբանի ներքո։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա