Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթին
Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի ազգերի Գավաթին՝ հանդես գալով Եվրոպայի թիմում: Այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) պաշտոնական կայքը:
Բացի Արոնյանից, Եվրոպայի թիմում կխաղան նաև ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինուհի Աննա Մուզիչուկը: Պահեստային խաղացողները կլինեն լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և Նանա Ձագնիձեն Վրաստանից: Թիմի ավագը կլինի աշխարհի 13-ակի չեմպիոն Գարի Կասպարովը:
Ազգերի Գավաթը կկայանա օնլայն-ռեժիմով մայիսի 5-ից 10-ը՝ 6 հավաքականների մասնակցությամբ: Հաղթողի կոչման համար կմրցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հնդկաստանի, Չինաստանի և «մնացած աշխարհի» հավաքականները:
Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով, ինչի արդյունքում երկու լավագույն հավաքականները մայիսի 10-ին կմասնակցեն սուպերեզրափակչին: Բոլոր պարտիաները կխաղարկվեն ամենասեղմ ժամանակում (25 րոպե՝ ընթացքում ավելացված 10 վայրկյան): Մրցանակային ֆոնդը կկազմի 180 հազար դոլար:
Աղբյուրը՝ Armsport.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար