Հայոց ցեղասպանության հետ առերեսման տեղը Թուրքիայի մեջլիսն է. Կարո Փայլան
Չառերեսված ամեն հանցանք կարող է կրկնվել, եւ դա ոչ միայն հայերին է վերաբերվում, այլ ցանկացած ժողովրդին։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Evrensel պարբերականի հետ զրույցում։
Կարո Փայլանը հիշեցրել է, որ անցել է 105 տարի, սակայն Հայոց ցեղասպանությունը կազմակերպած «Միություն եւ առաջադիմություն» (Երիտթուրքեր–խմբ) ղեկավար անձանց անունով փողոցներ կան Թուրքիայում։
«Տասնյակ խորհրդարաններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանք մեր վերքը չեն ապաքինել։ Դա առաջին հերթին պետք է խոսվի մեր խորհրդարանում։ Աշխարհի տարբեր երկրներում ցրված հայերն արդարությունը կարող են գտնել Թուրքիայի խորհրդարանում։ Իրական առերեսման տեղը հենց խորհրդարանն է։ Ես վաղը առաջարկ եմ անելու խորհրդարանին առերեսվել եւ այդ հանցանքին անուն տալ , պահանջելու եմ, որ արդարություն հաստատվի»,–ասել է Փայլանը։


















































Փայլանը՝ Չավուշօղլուին. 110 տարի առաջ ձեր աթոռին հայ նախարար էր նստում
Տատիկիս պես որբերը մահացել են արդար հատուցում չտեսնելով․ Կարո Փայլան
Կարո Փայլանն Էրդողանից ներողություն է պահանջում «գյավուր» բառի գործածման համար
Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի
Կարո Փայլանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին