Երկրային կյանքին հրաժեշտ է տվել գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը
Երկրային կյանքի 49-րդ տարում հանկարծամահ է եղել գրոսմայստեր, ճանաչված մարզիչ Արսեն Եղիազարյանը:
Տաղանդավոր գրոսմայստերը մարզել է այժմ ճանաչված շատ ու շատ հայ շախմատիստների, եղել է կանանց հավաքականի մարզիչը:
Վերջին շրջանում աշխատում էր Ղազախստանում, մարզում տեղի շախմատիստներին:
Հայաստանի հավաքականի կազմում Արսեն Եղիազարյանը մասնակցել է 1994 եւ 1996 թվականների Համաշխարհային օլիմպիադաներին: Արսեն Եղիազարյանը լինելով գրոսմայստեր, լավ մարզիչ, միաժամանակ չափազանց համեստ եւ պարկեշտ անձնավորություն էր:
Top-News.am-ը ցավակցում է գրոսմայստերի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին եւ նրա բազմաքթիվ աշակերտներին:
Արսեն Եղիազարյանի մահվան կապակցությամբ Ղազախստանում գործող Ժանսայա Աբդուլմալիքի շախմատի ակադեմիան գրել է.
«Մի մարդու կյանքը մի ամբողջ պատմություն է՝ լեցուն տարբեր իրադարձություններով եւ պահերով: Մենք ամեն օր ծրագրեր ենք կազմում, մեր առջեւ մեծ խնդիրներ դնելով, բայց կյանքը կարող է իր ծրագրերն ունենալ...
Մենք երբեք պատրաստ չենք լինի բաց թողնել մեզ հարազատ մարդկանց...
Այսօր մենք ստիպված ենք դեպի հավերժություն բաց թողնել շախմատային մեր հսկա կոլեկտիվի անդամին՝ Արսեն Արտաշի Եղիազարյանին: Ոչ մի խոսք չի կարող արտահայտել այն ցավը, որ մենք հիմա ապրում ենք:
Մենք կորցրինք տաղանդավոր շախմատիստի, իր գործի մասնագետին, իմաստուն մարզչի եւ բարի մի անձնավորության: Նա շատ էր սիրում իր գործը, հոգատար էր յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ոգեւորում էր նրանց եւ հավատում հաջողություններին:
... Մեր սրտերում այս հրաշալի մարդը կմնա հավերժ»:
⠀


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար