Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետո ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգում ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. Հետք Դավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթը Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ Իսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. Լուկաշենկո Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել Ինտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ Դանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում Գրենլանդիա Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ Արմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասին

Իսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետոԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգումՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. ՀետքԴավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթըԴատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավԻսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. ԼուկաշենկոԿաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվելԻնտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆԴանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում ԳրենլանդիաԱյս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան, իրականացնում են խուզարկություն. ԴեմոյանՅոնաս Կաուֆմանը հայտարարել է, որ այլևս չի երգելու ԼոնդոնումՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակԱրմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասինՆոայի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել էՆիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանԹրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանումԼոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվելԹվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ինՎազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկինՄահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր ԱլերսըԱյսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստըՄիջադեպ BBC-ի եթերից առաջ. Ռունին բացահայտել է իր առողջական խնդիրըՍկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիրՄի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասինԵղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացելՀալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքըԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. ՌուբինյանԹուրքիայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվելԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է

Օղորմի մեր արդարադատությանը․․․

Panorama.am-ը գրում է․

«Վախկոտություն է՝ տեսնել անհրաժեշտությունը և չկատարել այն։

Կոնֆուցիոս

Վե՛րջ․․․ ավարտվեց թավշյա Հայաստանի ժողովրդավարության գովքն անող հեքիաթը։ Ապրիլի 17-ին դրվեց վերջին քարը։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ օրը ցույց տվեց, է թե իրականում ինչ արժեն ժողովրդավարական արժեքները նոր կոչվող, բայց իրականում հայկականության հետ կապ չունեցող իշխանությամբ ներկա Հայաստանում։

Եվ այսպես, օրը լի էր սպասումներով։

Նախ, ողջ օրը սպասում էինք դատավոր Աննա Դանիբեկյանի հայտնությանը։ Օրվա կեսերին վերջապես հայտարարվեց, որ նա ներկայացել է աշխատանքի, իսկ օրվա վերջում տեղեկացրին, որ նա կրկին արձակուրդ է վերցրել, և Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը նշանակել է մայիսի 8-ին։ Հիշեցնենք, որ մարտի սկզբին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություններ էին ներկայացրել՝ ՀՀ և ԱՀ նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ նրա խափանման միջոցը փոխելու հարցով։ Իրավաբանների պնդմամբ՝ սա անհապաղ քննության ենթակա հարց է, բայց որն արդեն ձգվում է ամիսներ։

Աննա Դանիբեկյանն ինքը գիտե իր այս հակաիրավական ու հակամարդկային արարքի իրական պատճառները, բայց թող չնեղանա այն փաստից, որ ինքը տապալեց մարդ ու դատավոր կոչվելու հանրային վեթինգը։ Նա մենակ չէ, նույն վեթինգը չեն անցել նաև ԲԴԽ-ն, հատկապես նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը (մնացածներին փաստաբանները լավ կիմանան)։

Հետաքրքիր է, 2019-ի հունիսի 25-ին որևէ մեկը կմտածե՞ր, որ հնարավոր կլինի անել ավելի հակաօրինական արարք, քան դատավոր Արմեն Դանիելյանի կողմից դատավարության մի կողմին ձայն չտալը և Ռ․ Քոչարյանին կրկին կալանավորելը։ Բայց արի ու տես, որ գործում է «էլ բեթարից ազատի» երևույթը, և կարելի է պարզապես առանց որևէ պատճառաբանության գործն անվերջ ձգձգել։

Մարդկային վեթինգ չանցած այս դատավորները եթե անցենԱրդարադատության նախարարության ընդունած վեթինգը (կասկածող չկա, որ կանցնեն), ուրեմն վերջնականապես գլխիվայր պետք է շրջել արդարության և օրենքի մասին դարերով ձևավորված պատկերացումները։

Իսկ օրը շարունակվեց ավելի խորհրդավոր սպասումներով, քանի որ վարչապետն ազդարարեց, որ ժամը 20-ին ուղերձ պետք է հղի ժողովրդին։

Այստեղ թերևս պետքէ խոստովանել, որ սովետական կրթութուն ու դաստիարակություն ստացած մեր սերունդը, չնայած անդադար հիասթափություններին, դեռևս բավականին միամտորեն հավատում է ասպետականությանը, և հատկապես պետություն ղեկավարից լրջախոհություն է ակնկալում։ Այսինքն՝ տրամաբանորեն սպասելի էր, որ ազդարարվող ուղերձը լուրջ ասելիք պետք է որ ունենա։ Իսկ ելնելով ողջ աշխարհում, կորոնավիրուսով պայմանավորված, ազատազրկման վայրերից բանտարկյալներին ազատելու տենդենցից՝ թվում էր, թե ուղերձը դրան պետք է առնչվի։ Հատկապես, երբ վերջին օրերին Հայաստանում դրա շուրջ անընդհատ նոր զարգացումներ են տեղի ունենում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ազատազրկման վայրերում գտնվող անձանց նկատմամբ մարդասիրություն դրսևորելու կոչը, և դրան հետևած մի փոքր խմբի վայրահաչոցներին աշխարհի հայության խստագույն դատապարտումները պետք է որ խելամիտ կազմակերպությանը կամ անձին հասկացնեին, որ հանրության վերաբերմունքն լրջորեն փոխվել է ի վնաս իրենց։

Արդեն իրենց կոշտ գնահատականերն են հայտնում նաև միջազգային հեղինակավոր կառույցները, ինչպես օրինակ ՝ «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «2019 թվականին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում մանրամասն անդրադարձ էր կատարվում Ռոբերտ Քոչարյանի գործին, դատարանների շենքերն արգելափակելու փաշինյանական կոչին։

Այս պայմաններում լիովին ակնկալելի էր, որ վարչապետը մտադիր է ինքը մեծահոգաբար ավետել որոշ դատապարտյալներին ներում շնորհելու կամ ոմանց խափանման միջոցը փոխելու իր մարդասիրական քայլը։ Քանզի խելացի գործիչը կօգտվեր վերջը չերևացող անհեռանկար դատական այս գործից քիչ թե շատ պատվով դուրս գալու այսպիսի հնարավորությունից։

Ավաղ, ամանորյա ուղերձի ժանրով կրկնվեցին ամեն օր ներկայացվող թվերը։ Ոչ մի էական բան։ Խոսքեր, խոսքեր, խոսքեր, որոնց ետևում կարանտինի պատճառով օրվա ապրուստից զրկված հազարավոր հուսահատ մարդիկ են։

Անկեղծ ասած, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ 5 ժամ առաջ՝ անոնսն անելիս, կարևոր ասելիք ուներ, ինչը կամ փոշմանել է, կամ չի ստացվել ․․․ և ստիպված ուղերձը վերածվեց հաշվետվության։

Զգացողություն է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ներքին և արտաքին օղակները սեղմվել են այն աստիճան, որ մնացել է մեն-միակ անհրաժեշտությունը՝ ազատել նրան։ Բայց դարձյալ չեն կարողանում անել այն, ինչն ի վերջո պետք է արվի։ Վախկոտություն է դա, թե քինանախնդրության բարձրակետ՝ արդեն հոգեվերլուծողների խնդիրն է։ Եվ ընդհանրապես, ողջ այս հետապնդումը վաղուց արդեն դուրս է եկել իրավական-օրինական դաշտից, քաղաքական-մարդկային դաշտից, և տեղ ունի միայն հոգեբուժության բաժնում։

Ինչպես երևում է մոլորակի փորձից, մարդկությունը կսովորի ապրել կորոնավիրուսի հետ , ինչպես որ ստիպված ապրում է սպիդի, քաղցկեղի ու շաքարային դիաբետի հետ․․․ Ավելի սարսափելին քո պետության մեջ տիրող անարադարությունն ու խտրականությունն է, երկակի ստանդարտներն են ու սուտը, անվերջ ու համատարած սուտը։

panorama.am