Դատարանի նախագահը մի օր պատասխան է տալու, ոչ ոք թող չկասկածի. Հայկ Ալումյան
Հայտնի չէ, թե ինչ վիրահատության է ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը, բայց դատարանի նախագահը բացահայտ սանձարձակ ձեւով խախտում է օրենքը, մի օր դրա քրեաիրավական գնահատականը կտրվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Ես չունեմ պաշտոնական որեւէ փաստաթուղթ կամ պաշտոնական աղբյուրներից տեղեկություն, որ դատական նիստը նշանակված է մայիսի 8-ին կամ որեւէ մեկ այլ օր։
Աննա Դանիբեկյանը կարող է գնալ արձակուրդ, կարող է որեւիցե դատավոր կորոնավիրուսով վարակվի, երկարատեւ բուժվի. այստեղ խնդիրն Աննա Դանիբեկյանի մեջ չի, խնդիրը դատարանի նախագահի մեջ է։ ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 8-ի որոշման հիման վրա՝ դատարանի նախագահը պարտավոր է այսպիսի դեպքերում խափանման միջոցի քննությունը փոխանցել նույն դատարանի մեկ այլ դատավորի։ Այն կարող է փոխանցել էլեկտրոնային համակարգի միջոցով՝ պատահականության սկզբունքով։ Չեմ ուզում հեռուն գնալ եւ ասել հանցագործը, կասեմ՝ իրավախախտը դատարանի նախագահն է։ Այս իրավիճակում կա հստակ ցուցում՝ ինչ անել։ Դա նա պարտավոր էր անել դեռ մարտի 17-ին։ Հետո այս բոլոր հարցերի պատասխանները պահանջվելու են։ Այսօր արդեն ապրիլի 17-ն է, ուղիղ մեկ ամիս առաջ դատարանի նախագահն արդեն իսկ պարտավոր էր մեր միջնորդություններն այլ դատավորի փոխանցել։ Այս մեկ ամսվա համար ինքը մի օր պիտի պատասխան տա, չգիտեմ՝ այդ օրը երբ կգա, բայց այն որ ինքը այս ամենի համար պատասխան կտա, ոչ մեկ թող չկասկածի»,- ասաց Ալումյանը։
Հայկ Ալումյանն ասաց, որ դեռեւս 1 ամիս առաջ վերաքննիչ բողոք է ներկայացրել այն բանի դեմ, որ պաշտպանների միջնորդություններն Առաջին ատյանի դատարանում չի քննվում, բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին. «1 ամիս է բողոքը չի քննվել։ Բեկթաշյանն էլ անարգում է օրենքը։ Հասկանում ենք, որ օրենքը պահպանելը համարձակություն ու տղամարդկություն է պահանջում։
Կորոնավիրուսային այս ծանր պայմաններում դատարանները դատավարություն չեն իրականացնում. Սա սանձարձակություն է»։
Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն մեկ ամիս է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չի կայանում՝ դատավոր Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով:
Նշենք, որ պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել։
Այնուհետեւ ԲԴԽ-ն հայտնեց, որ Աննա Դանիբեկյանն անաշխատունակության թերթիկ է վերցրել մարտի 13-ից մինչեւ ապրիլի 16-ը։
Աննա Դանիբեկյանն այսօր եկել էր աշխատանքի։ Մի քանի ժամ անց NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատավորը կրկին արձակուրդ է վերցրել մինչեւ մայիսի 7-ը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը