Իտալացի խաբեբան ներկայացել էր որպես Չեռնոգորիայի արքայազն
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը ներկայանում էր որպես Չեռնոգորիայի արքայազն։ 57-ամյա իտալացին հաջողությամբ արքայազն էր ձեւանում, ու սա այն դեպքում, որ Չեռնոգորիան միապետություն չէ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
Բայց այդ փաստը չէր խանգարել խաբեբային շրջել բարձր խավի ներկայացուցիչների շրջանակներում, հաղորդակցվել հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների ու գործարարների հետ։ Նա նույնիսկ հաջողացրել է անվճար հանգստանալ շքեղ հյուրանոցներում ու հանգստավայրերում։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ լուսանկարներ կան իտալացի քաղաքական գործիչների, Մոնակոյի թագավորական ընտանիքի անդամների ու Փամելա Անդերսոնի հետ։ Նրանք բոլորը հավատացած էին, որ շփվում են ասպետի ու արքայազնի հետ, որը ի դեպ առատաձեռնորեն նրանց տիտղոսներ էր բաժանում։ Օրինակ Անդերսոնին նա շնորհել էր «կայսերական կոմսուհու» տիտղոս։


















































ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի ընդլայնված կազմով հանդիպումը (տեսանյութ)