Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետո ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգում ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. Հետք Դավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթը Դատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավ Իսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. Լուկաշենկո Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել Ինտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ Դանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում Գրենլանդիա Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ Արմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասին

Իսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետոԿԸՀ-ն փոփոխություն է կատարել դիտորդների հավատարմագրման կարգումՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի. ՀետքԴավոսում չեղարկել են Իրանի արտգործնախարարի ելույթըԴատարանը Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել է տնային կալանք և գրավԻսկ մենք ինչի՞ց պետք է վախենանք. ԼուկաշենկոԿաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվելԻնտերնետ կապի խափանումը ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆԴանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում ԳրենլանդիաԱյս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան, իրականացնում են խուզարկություն. ԴեմոյանՅոնաս Կաուֆմանը հայտարարել է, որ այլևս չի երգելու ԼոնդոնումՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակԱրմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասինՆոայի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել էՆիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանԹրամփն իր ծրագրերին դեմ երկրների համար մաքսատուրքեր է սահմանումԼոռու 70 բնակիչ քրեական գործով տուժող է ճանաչվելԹվայնացումը Կադաստրի կոմիտեի օրակարգում է․ ի՞նչ է արձանագրվել 2025–ինՎազգեն Թևանյանը «Pro Wrestling League 2026»-ում 5-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մարզիկինՄահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր ԱլերսըԱյսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստըՄիջադեպ BBC-ի եթերից առաջ. Ռունին բացահայտել է իր առողջական խնդիրըՍկանդալ, բոյկոտ և դրամատիկ հանգուցալուծում. Սենեգալը՝ Աֆրիկայի ազգերի գավաթակիրՄի շաբաթ ինձ սիրում են, հաջորդին՝ ատում. Արման ԾառուկյանՄարդիկ ընտանի կենդանիներին ընկալում են որպես ընտանիքի անդամԳյումրիում անցկացվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու առաջին ուսումնամարզական հավաքը Ինձ վրա հույս մի դրեք, ես չեմ պատրաստվում նկարահանվել սերիալներումԿամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրությունԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունիԿալիֆոռնիայում տղամարդը սպանել է 17-ամյա դստերը և կնոջըԻսպանիայի հարավում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելՏոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox NewsՌուսաստանում կասեցվել է այն ծննդատան աշխատանքը, որտեղ 9 նորածին է մահացելԼա լիգա. Բարսելոնան անակնկալ պարտություն կրեց Ռեալ ՍոսյեդադիցՄրցավար Խիլ Մանսանոյի հետ հաստատ կա հաղորդակցման խնդիր. Ֆլիկը կոշտ քննադատել է մրցավարինՌուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդովՎաշինգտոնը քննարկում է բրիտանացի հրեաներին ապաստան տրամադրելու հնարավորությունըԳրենլանդիայի անեքսիայի հարցը լուծելով՝ Թրամփը պատմություն կկերտի. ՊեսկովԻրանում կոտրել են պետական ​​հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձըԵՄ-ն արտահերթ նիստ կգումարի Գրենլանդիայի շուրջ լարվածության հարցովԱրամ Ղազարյանը նշանակվել է Փրկարար ծառայության ղեկավար, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Համալիրի տնօրենը՝ համերգի ժամանակ Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասինԵղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողինՊուտինը Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» մասնակցելու հրավեր է ստացելՀալեպի միջազգային օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքըԶանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, չգիտենք՝ «Զանգեզուրի միջանցքն» ինչ է. մեր տարածքում TRIPP նախագիծ է գործելու. ՌուբինյանԹուրքիայի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվելԴիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է
Հայաստան

ԱԺ նախագահը՝ պարգևավճարների մասին

«Վճարման տարբեր սանդղակներ կան, կարող եմ նաև մասնավոր ընկերություններում աշխատելու իմ փորձից կիսվել: Առհասարակ սա աշխարհում սկզբունք է՝ վարձատրության չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով: Որքան շատ բան է կախված այս մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Հիմա պետական համակարգում՝ այդ պատասխանատվության աստիճանով պայմանավորված, կա վճարման սանդղակ:

Կա նաև մեդալի հակառակ կողմը, կա իրողություն, որ անապահով խավի որոշակի համամասնություն կա մեր հասարակության մեջ, և չի կարելի չոր ասել, որ, եթե պատասխանատվության չափը շատ է, ուրեմն պետք է ստանա, օրինակ, 10 մլն դրամ, և կենսաթոշակառուն ստանա 30 հազար դրամ: Բայց կրկնում եմ՝ մենք չեն կարող անտեսել իմ նշած հանգամանքը, որ մարդկանց պատասխանատվությունը շատ է, և նրանք պետք է բարձր վճարվեն»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին:

Ըստ նրա՝ իր նշած հանագամանքը հատկապես ցայտուն է գործադիր մարմնի դեպքում, երբ խոսքը վերաբերում է բարձր պրոֆեսիոնալություն ունեցող կադրերին, քանի որ օրինաչափ է, երբ նման կադրերը ստանան այնքան գումար, որքան ստանում էին մասնավոր հատվածում աշխատելու ժամանակ: Դիտարկմանը, որ հեղափոխությունը խոսում էր նվիրյալների մասին, Արարատ Միրզոյանը նշեց, որ առանց նվիրյալների չի կարող լինել, քանի որ ամեն ինչ խարսխված է նաև արժեքների վրա, ծառայելու պատրաստակամության վրա, և առանց նվիրյալ լինելու՝ չեն կարող ծառայել:

«Բայց միևնույն ժամանակ՝ չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ, այդ նույն ծառայողը պետք է իմանա, որ չունի այս կամ այն կենցաղային խնդիրները, պետք է իմանա, որ արժանապատիվ վճարվում է, քանի որ ինչ-որ պահի կարող է ասել, որ գնա մասնավոր հատվածում ծառայի: Նաև պետք է նկատեք, որ, եթե տեսնում են, որ չի բարձրացվում բուժաշխատողի, ուսուցչի, ոստիկանի աշխատավարձը, և դա արվում է միայն պաշտոնյաների դեպքում, ապա այստեղ շատ մեծ խնդիր կլինի, բայց մենք տեսնում ենք, որ արվում ենք քայլեր՝ ավելացնելու հասարակության տարբեր խավերի բարեկեցության աստիճանը»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Նա նաև հավելեց, որ մինչև 1995 թվականի Սահմանադրությունը պատգամավորը պրոֆեսիոնալ չի եղել, այսինքն՝ մարդը կարողացել է ինչ-որ տեղ աշխատել, իսկ ԱԺ նիստերի օրերին եկել ու մասնակցել է քննարկումներին, հետագայում որոշվել է, որ պատգամավոը պետք է զբաղվի պրոֆեսիոնալ գործունեությամբ:

«Ժողովուրդ ջան, հիմա ծառայությունը՝ ծառայություն, բայց ինչ-որ մեկն այժմ ունի հիպոթեքային վարկ, այս խորհրդարանի կազմի պատգամավորներն այն մարդիկ են, որոնք չունեն այլ բիզնեսներ, այլ եկամուտներ, նրանք այստեղ առավոտից երեկո աշխատում են, անում են քայլեր, որպեսզի այս ու այն ոլորտում կյանքը լավացնեն, ինչի համար էլ վճարվում են: Կա օրենքով սահմանված աշխատավարձ և բյուջեով նախատեսված 30 տոկոսի չափով պարգևավճար, որը ստանում են ԱԺ 700 աշխատակիցներ»,- շեշտեց նա:

Հարցին՝ ավելի լավ չի՞ լինի, եթե պարգևավճարների փոխարեն՝ լինի ֆիքսված աշխատավարձ, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ նման միտք էլ կա: «Մենք ֆորմալացնելու ենք այն, ինչ կա, դրանից չի պակասելու պարգևավճարը, կոռուպցիոն ռիսկեր ի հայտ չեն գալու, եկամուտը նույնն է լինելու, ուղղակի պարգևավճարը փոխվելու է և գրվելու է աշխատավարձ»,- եզրափակեց նա: