Նախկինում յուրացված գույքը վերադարձնելու գործընթացը միեւնույն է սկսված է եւ ընթանալու է,. Արարատ Միրզոյան
Նախկինում յուրացված գույքը վերադարձնելու գործընթացը միեւնույն է սկսված է եւ ընթանալու է, այո դժվար, այո, դանդաղ, բայց մեր ամենահիմնական խոստումներից մեկը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան:
«Խոսքը եւ ներկա, եւ անցյալի խոշոր, մեծ թալանի պատմությունների մասին է, որոնք մեր հասարակության հուզել են: Մենք մեր այդ խոտումից հետ չենք կանգնելու եւ գնալու ենք առաջ: Հիմա այդ պրոցեսի ինչ-որ փուլում իրավապահները եկել, ասել են, որ մենք բախվում ենք այս-այս խոչընդոտներին, որ ամեն ինչ այնպես է ձեւակերպված, մախինացիաներով այնպիսի բարդ բան է ստեղծված, որ մենք չենք կարողանում ստանալ մեզ համար անհրաժեշտ տվյալները: Մարդը, որ 5 տարի եղել է պետական պաշտոնյա, աշխատավարձը հստակ հայտարարագրված, եւ կարող էր ունենալ ասենք, 13 մլն դրամ, բայց նա ունի 130 մլն դոլար: Պարզ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:
Հիմա մինչեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի, հնարավոր չի եղել հասնել այդ ունեցվածքին, որը ենթադրաբար, կամ մեզ համար ակնհայտորեն առերեւույթ ապօրինի կարող է լինել: Հիմա այս հավելյալ գործիքն է տրվել իրավապահներին»,-ասաց նա:
Հարցին, թե դա չի՞ դառնա քաղաքական հակառակորդներին ճնշելու գործիք, ԱԺ նախագահն արձագանքեց. «Դե ինչ ասեմ, եթե որեւէ մեկը այս երկրում պատկերացնում է, որ այս օրենքը կարող ենք կիրառել, որ ինչ-որ մութ գործարքի գնանք ինչ-որ X նախկին պաշտոնյայի դեմ, որը չգիտեմ ոնց դարձել է դոլարային միլիոնատեր, ինչ ասեմ»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը