Տպավորություն է, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք. Բաբկեն Թունյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր՝ ապրիլի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին արտակարգ դրության պայմաններում օրեցօր ավելացող ուղևորահոսքին: Նա մասնավորապես նշել է.
«Ամեն առավոտ աշխատանքի գալիս ուշադրություն եմ դարձնում մեքենաների ու մարդկանց հոսքին։ Վերջին օրերին նկատում եմ, որ այդ հոսքը օրեցօր ավելանում է։ Իսկ այսօր Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկին մեքենաների քանակից տպավորություն էր, որ մենք արտակարգ դրության ռեժիմում չենք։ Ժողովուրդ ջան, գիտեմ՝ հեշտ չի, բայց խնդրում եմ մի կարճ ժամանակ էլ դիմացեք։ Վերջին շրջանում հաջողվել է կայունացնել կորոնավիրուսից բուժվողների թիվը։ Բայց եթե էսպես շարունակենք, նորից ետ կգնանք։ Մենք տնտեսությունը փաստացի «սառեցնելով»՝ չափազանց թանկ գին ենք վճարել ու վճարում։ Ու եթե կանոնները չենք պահպանում, կնշանակի՝ այդ գինը վճարում ենք ոչնչի համար։ Ու դրա ազդեցությունը բոլորս ենք զգալու։ Նաև մեր ոստիկաններին եմ խնդրում՝ ռեժիմի խախտման ոչ մի դեպք աչքաթող մի արեք։ Ձեր ծանոթին կամ հարազատին կամ միասին քայլող ընտանիքին չկանգնեցնելով ու չհորդորելով կանոնները պահպանել՝ դրանով իրենց լավություն չեք անում, այլ ճիշտ հակառակը։ Բոլորիս առողջություն ու համբերություն՞։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը