«Գալիք փուլերը շարունակում են մնալ բարձր ռիսկայնության գոտում»
«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը մի շարք այժմեական հարցերի շուրջ տեսակետներ է հրապարակել «Առավոտի հետ զրույցում:
Մասնավորապես, նա անդրադարձել է կաթողիկոսի կոչին, ապօրինի գույքի բռնագանձմանն առնչվող խնդիրներին եւ Արցախին:
«Վեհափառն արել է այն, ինչն ակնկալվում է աշխարհի հոգևոր առաջնորդներից։ Համերաշխության, մարդասիրության, խաղաղության ուղերձներն ուղղված են ավելի լավ հասարակություններ և ավելի լավ երկիր ունենալուն։ Նման հորդորների կարիք ունեն բոլոր հասարակությունները և բոլոր իշխանությունները։ Վեհափառի հայտնի հայտարարությունից հետո սկսված արշավն ակնհայտորեն ուղղորդված է, ընդ որում՝ անթաքույց՝ նույն դերակատարներով, նույնատիպ ձևակերպումներով եւ նույն ագրեսիվությամբ։ Սա հասկանալու համար պարտադիր չէ ունենալ անվտանգության համակարգում աշխատանքի լուրջ փորձ։ Բայց ազգային անվտանգության տեսակետից սա իր մեջ լուրջ խնդիր է պարունակում»,- ասել է Վանեցյանը:
Խոսելով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի մասին ասել է. «Նկատելի է պատկերացումների նկատելի պարզունակություն, որը չի համապատասխանում բուն խնդրի խորությանը։ Իսկ խնդիրը ոչ միայն խորն է, այլև ամեն պահի իր մեջ ունի ռիսկային ահռելի պոտենցիալ։ Հաճելի է ամբիոնից ասել, որ ժողովրդից խլվածը ետ կբերենք ու կտանք ժողովրդին։ Ասողին սա կարող է բերել խիստ կարճաժամկետ վարկանիշ, լսարանին շատ կարճ ժամանակով չարդարացված հույսեր նվիրել, իսկ պետության համար ստեղծել լրջագույն և երկարաժամկետ ռիսկեր»։
«Հաջորդ կարևորագույն հարցն եմ համարում Արցախում կայացած ընտրությունները։ Արցախը պատվով դուրս եկավ այս փորձությունից, Արցախն ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ՝ գալիք փուլերը շարունակում են մնալ բարձր ռիսկայնության գոտում։ Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են Արցախում կայունության խաթարմամբ, և նրանք չեն հանդարտվելու ընտրական փուլի ավարտով։ Չեմ բացառում ավելի հեռահար և ավելի վտանգավոր «սողացող քարոզարշավները»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը