Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա սառեցնել ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքները. Արարատ Միրզոյան
Կարդացի Լեւոն Տեր-Պետրոսյանի տեքստը, շատ դրական եմ վերաբերվում, բաներ կան կիսում եմ, բաներ կան՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները:
«Ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է իր տեսակետն արտահայտել: Չեմ թաքցնի, մեր քաղաքացիների մեջ կան մարդիկ, որոնք հեղինակություն ունեն, կշիռ ունեն, եւ այդ մարդկանց խոսքն էլ վելի մեծ ուշադրության է արժանի:
Չեմ կարծում, թե ապրիլյան պատերազմին վերաբերող կետը շատ մտահոգիչ է: Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այդ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու: Անկեղծ ասած, օրենսդրական հնարավորություն էլ չկա սառեցնելու»:
Ինչ վերաբերում է նրան, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովին եւ պատասխանել հարցերին, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ պարոն Խաչատուրովը ճիշտ է արել, որ չի եկել հանձնաժողով եւ չի ներկայացրել իր ունեցած տեղեկատվությունը»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը