Նմանօրինակ նախագծեր էլի կլինեն
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխությունների մասին օրենքը եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Եթե ավելի պարզ՝ ՀՀ գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, ՏՄՊՊՀ-ին, ՊԵԿ-ին եւ ոստիկանությանը կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների ցանկի, յուրաքանչյուր հաշվի տեսակի եւ կարգավիճակի վերաբերյալ ծառայողական տեղեկությունները դառնում են հասանելի, կամ որ նույնն է՝ մարդկանց բանկային գործարքներն ու հաշիվները հասանելի են դառնում պետական ուժային կառույցներին։
Ըստ մասնագետների, հերթական քայլով հարված է հասցվում բանկային գաղտնիքին։ Արժեթղթերի շուկայի հետ կապված վերջին քննարկումից հետո ոլորտի գիտակները միակարծիք են, որ սա ուղղակի ազդելու է օտարերկրյա ուղղակի ներդրումներին։
Պատահական չէ, որ ԱԺ հերթական հարցուպատասխաններից մեկի ժամանակ երկրի վարչապետը, պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս, բոլորի համար անակնկալ կերպով ակնարկեց բանկային հաշիվների ու հաշիվների վրա ունեցած գումարների մասին։
Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ առաջիկայում նմանօրինակ նախագծերի եւս մի քանի փաթեթներ են պատրաստվում կառավարության կողմից։ Ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ այն, ինչ ապօրինաբար արվում էր նախորդ իշխանությունների կողմից, ներկայումս արվում է գործող իշխանությունների կողմից՝ արդեն օրենքում հստակ կարգավորումներ անելու միջոցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը