Պատգամավորը կորոնավիրուսի թեստ է հանձնել. նրան մեկուսացրել են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում կորոնավիրուսի թեստեր են հանձնել նաեւ Ազգային ժողովի պատգամավորները, սակայն բոլորի թեստերը, ըստ հրապարակված ինֆորմացիայի, բացասական են եղել։
Սակայն վերջին մի քանի օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ կորոնավիրուսի վարակվածության թեստ է հանձնել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Նրան ցուցել են անգամ մեկ օր մնալ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն հրաժարվել է եւ անգամ այդ հարցով դիմել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
Ինչ է իրականում տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ, ով այսպիսի պարզաբանում տվեց. «Դա եղել է 15 օր առաջ, 12 ժամ մնացել եմ «Նորք» հիվանդանոցում, բացասական թեստի արդյունքից հետո գնացել եմ տուն: Ցավում եմ նման լուրեր տարածողների համար»։
Դիտարկմանը՝ որն էր պատճառը, որ թեստ եք հանձնել, արդյոք շփվել էիք կորոնավիրուսով վարակված անձի հետ, պատգամավորը պատասխանեց․ «Կասկած կար շփվելու, ինքնամեկուսացել էի, ջերմում էի 14 օր, բայց հերքվեց վարակը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը