Ավինյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի պահանջը. վերջինս էլ ուղարկել է իր թիկնապահներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Դուբայից հետ է կանչել իր երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանին, որ նա օգնի պարետատան աշխատանքներին: Պարետատանը մոտ 20 երիտասարդներ են աշխատում եւ գործը կազմակերպելու լուրջ դժվարություններ են ունեցել, իսկ Մուրադյանն ապարատային աշխատանքի մեծ փորձ ունի։
Սակայն, պարզվում է, Նիկոլ Փաշինյանն անբացատրելի հակակրանք ունի նրա նկատմամբ եւ տեղեկանալով, որ Ժորիկն օգնում է Ավինյանին, իր մոտ է կանչել Ավինյանին եւ հանձնարարել՝ կառավարության շենքից վտարել Մուրադյանին։
Ավինյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ ասելով, որ ինքն է խնդրել, որ նա հետ գա Դուբայից եւ օգնի իրենց։ Վարչապետն ասել է՝ ուրեմն իմ անվտանգության աշխատողները կանեն դա, եւ թիկնապահներին ուղարկել է իր հանձնարարությունը կատարելու։
Բայց մինչ նրանք կգնային, Մուրադյանին տեղեկացրել են վարչապետի հանձնարարականի մասին, եւ նա ինքն է իրերը հավաքել ու հեռացել կառավարության շենքից։ Երեկ մենք կապվեցինք Մուրադյանի հետ․ «Ճի՞շտ է, որ էլ չեք աշխատում պարետատանը»։ «Ես չէի էլ աշխատում, այլ որպես վալանտյոր՝ կատարում էի եւ շարունակում եմ կատարել պարետի հանձնարարությունները, կամավորական գործունեություն է»:
«Այսինքն՝ Դուք գնո՞ւմ եք կառավարություն»։ «Իմ գործունեությունն այնպիսին է, որ պարտադիր չէ գնամ․․․ այո, ֆիզիկապես այլեւս պարետատանը չեմ լինում»,- ասաց Մուրադյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը