Հայաստանը որոշել է Թոքերի արհեստական շնչառական սարքեր արտադրել. «4-6 ամսում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի»
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 16-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարել եւ առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու համար գումար հատկացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը
Ըստ այդմ թույլ տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով` 2020-ի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթ որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ:
Հարցը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի դամ օպայքարի շրջանակում իրենց նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման աշխատանքների գործընթաց, եւ ստացվել են 300 հայտեր ու առաջարկներ:
«Այս որոշման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառության սարքերի ներքին պահանջարկը բավարրել, աջակցել առողջապահական համակարգին»,-ասաց Արշակյանը՝ հավելելով, որ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի եւ ունենալ աշխատող սարքավորումՆա հավելեց, որ այս դեպքում շուկայական գնից կրկնակի էժան են լինելու սարքերը: «Ամսական հնարավորություն կունենանք 40-50 սարք արտադրել:
Ներկայումս, համավարակի պատճառով, ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 հազար թոքերի արհեստական շնչառական սարքերի պահանջարկ: Սա նաեւ հնարավորություն է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու լուրջ շուկա է»,-ընդգծեց Արշակյանը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեեւ կա տեսակետ, որ շոգերին զուգահեռ կորոնավիրուսի վարակման ցուցանիշենրի անկում կարող է լինել, բայց հնարավոր է, որ աշնանը, հետո ձմռանը ունենանք նորից վարակի թվի աճ: Այնպես որ շատ կարեւոր նախագծի է»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ եթե նույնիսկ համաճարակն անցնի, այդ սարքերը մեզ պետք են լինելու, որովհետեւ դրանք ընթացքում շարքից դուրս են գալիս:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ սա, այո, ռիսկային նախագիծ է, որովհետեւ հանրային միջոցներ են ծախսում եւ ապահովագրված չեն, որ կունենան այն արդյունքը, որը նախատեսում են. «Բայց սա արդարացված ռիսկ է»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը