Մոսկվայի հայկական եկեղեցուց Սուրբ Զատկի պատարագի ուղիղ հեռարձակումը կազմակերպել էր Արթուր Ջանիբեկյանը
Ապրիլի 12-ին Մոսկվայի Ս․Պայծառակերպություն հայկական եկեղեցու Քրիստոսի Հարության տոնի պատարագին հազարավոր մոսկվաբնակ հայեր հետևեցին ուղիղ հեռարձակման միջոցով։
Հավատացյալները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չէին կարող մասնակցել պատարագին, բայց բացառիկ հնարավորություն ստացան ուղիղ հեռարձակմամբ հետևելու եկեղեցում կատարվող արարողությանը և լսելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը՝ ուղղված աշխարհասփյուռ հայությանը։
Հեռարձակման նախաձեռնությունը բարերար Արթուր Ջանիբեկյանինն էր, ում օժանդակությամբ էլ կազմակերպվել էր պրոֆեսիոնալ նկարահանումը, որը եկեղեցական արարողությունների նկարահանման պատմության մեջ բացառիկ էր իր որակով։ Պատարագի արարողության նկարահանումն իրականացրել է ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը իր երախտագիտության խոսքն է հայտնել բարերար Արթուր Ջանիբեկյանին։
«Նման բացառիկ նախաձեռնության և պրոֆեսիոնալ նկարահանող խմբի աշխատանքի համար Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր դասն իր խորին երախտագիտությունն է հայտնում ազգային բարերար, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանին, ով մշտամնա հոգածություն և զորակցություն է ցուցաբերում Եկեղեցու հոգևոր, կրթական և սոցիալական զանազան ծրագրերին»,- նշում է թեմի մամուլի ծառայությունը։
.jpg?1586781187494)
.jpg?1586781193061)
.jpg?1586781198249)
.jpg?1586781209001)
.jpg?1586781214659)
.jpg?1586781223637)


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա