Հայտնի է, թե որքան գումար կկորցնեն ԱՊԼ-ի ակումբները՝ մրցաշրջանը չվերսկսելու դեքպում
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները կարող էին կորցնել մոտ 1,137 միլիարդ ֆունտ՝ կորոնավիրուսի պանդեմիկայով պայմանավորված ճգնաժամի պատճառով: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Եթե Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցաշրջանը չվերսկսվի, ապա ակումբները կարող են եկամուտ չստանան հեռարձակման իրավունքի վաճառքից մոտ 762 միլիոն ֆունտ գումարի չափով, ևս 200 միլիոն խաղերից և 175 միլիոն հովանավորչական պայմանագրերից:
Պրեմիեր լիգայի նախօրեին ակումբները անցկացրեցին հեռավար կոնֆերենցիա, որի ընթացքում նրանք քննարկեցին մի շարք հարցեր: Արդյունքում որոշվեց հրաժարվել մրցաշրջանի վերսկսումից մայիսի սկզբին կամ ավելի վաղ. Լիգան ուշադիր հետևելու է աշխարհում համաճարակի հետ կապված իրավիճակի զարգացմանը և ըստ այդմ կկազմի հետագա գործողությունների ծրագիր: Մրցաշրջանը հաստատ չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ այն վտանգավոր է մարդկանց համար, և մրցաշրջանի վերսկսումը հնարավոր է միայն կառավարության և առողջապահական համակարգի թույլտվությամբ: Միևնույն ժամանակ, ակումբները դեռ ակնկալում են ավարտել մրցաշրջանը և բոլոր ներքին մրցաշարերը:
Ակումբները նաև պայմանավորվել են բանակցել իրենց խաղացողների հետ աշխատավարձի 30% կրճատման վերաբերյալ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար