ՀՀ նախագահը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք Հանրապետության մշակութային, գիտակրթական եւ ակադեմիական հաստատությունների եւ կառույցների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ։ Նախագահը նպատակ ունի քաջալերել նրանց, ծանոթանալ արտակարգ դրության պայմաններում նրանց գործունեությանն ու ապագա ծրագրերին:
Այդ համատեքստում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյան հետ:
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է թանգարանի վիճակով, ընթացիկ եւ ապագային միտված ծրագրերով: Ընդգծելով հայ ճարտարապետության յուրահատուկ տեղը համաշխարհային ճարտարապետական արվեստի մեջ՝ նախագահ Սարգսյանը կարեւորել է թանգարանի դերը նրա լավագույն ավանդույթները ներկայացնելու գործում: Նա խոստացել է նոր կորոնավիրուսի տարածմամբ եւ արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակի կարգավորումից հետո այցելել թանգարան:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը յուրահատուկ մշակութային ու գիտահետազոտական հաստատություն է, որտեղ պահպանվում են լավագույն ճարտարապետների արխիվային նյութերն, անցկացվում են գիտաժողովներ, մասնագիտական քննարկումներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, հրատարակվում են գիտական ժողովածուներ։
***
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։
Նախագահը հետաքրքրվել է արտակարգ դրության պայմաններում նվագախմբի գործունեությամբ եւ մինչ այդ նախատեսված ծրագրերի ճակատագրով։
Թոփչյանը տեղեկացրել է, որ նվագախմբի բոլոր ծրագրերն, ինչպես ամբողջ աշխարհում, հետաձգված են, եւ առայժմ երաժշտասեր հասարակության հետ շփումը իրականացվում է առցանց եղանակով։
Կարեւորելով կապի պահպանումն ունկնդրի հետ՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախատեսված ծրագրերն իրավիճակի կարգավորումից հետո անպայման կյանքի կկոչվեն, նշելով, որ հնարավոր է նաեւ համատեղ ծրագրեր իրականացվեն նախագահի աշխատակազմի հետ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա