Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Մենք առավոտից ահազանգեր ենք ստացել մեր դիտորդական առաքելությունն իրականացնողների կողմից, որ Արցախի պատգամավորության թեկնածու Արթուր Օսիպյանը պարբերաբար այցելում է տարբեր ընտրատեղամասեր եւ խոսում ընտրությունների արդյունքների կեղծված լինելու մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 31–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հերթական ահազանգի ժամանակ անձամբ է գնացել ընտրատեղամաս. «Ժամանեցինք 1/4 տեղամաս, որտեղ նա գտնվել էր, այդ պահին այնտեղ չէր, մուտք գործեցի մյուս տեղամաս, որտեղ այդ պահին գտնվում էր նա, փորձում էի խոսել հանձնաժողովի նախագահի հետ՝ հասկանալու համար, թե ինչու ոստիկանությունը ներս չի հրավիրվել եւ նրան դուրս չեն հրավիրել, քանզի լինելով պարզապես պատգամավորության թեկնածու նա իրավունք չունի գտնվելու ընտրատեղամասում, բացառությամբ այն դեպքի, երբ ինքը քվեարկություն է իրականացնում։ Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ ես իրավունք չունեմ այնտեղ գտնվելու, ինքը «Արցախի հեղափախական» կուսակցության առաջնորդն է, մեր ոտքը պետք է կտրվի Արցախից, մասնավորապես, իմ ոտքը, եւ ինքն այդ կապակցությամբ անելու է ամեն ինչ։ Ես նրան ասացի՝ պարոն Օսիպյան ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ եք դուք գտնվում տեղամասում, երբ դուք դրա իրավունքը չունեք, նա ասաց, որ այդ իրավունքն ունի, օրինական կարգով է գտնվում, փորձեցինք հասկանալ՝ որն է օրինական իրավունքը, քանզի նա այդպիսի իրավունք իրականում չունի։ Շարունակեց շատ անհանդուրժող տոնով հնչեցնել վիրավորանքներ ՀՀ նախկին իշխանությունների, Արցախի այսօրվա իշխանությունների, մեր հասցեին, սպառնալիքներ զուգընթաց հնչեցնելով եւ թույլ չտալով, որ նաեւ այդ ընթացքում փաստացի մենք իրականացնենք դիտորդական առաքելությունը, խոչընդոտելով դրա իրականացումը»։
Հովհաննիսյանի խոսքով՝ միջադեպի մասին պատրաստվում է ահազանգել Արցախի իրավապահ մարմիններին. «Մեկ դրվագ չէ, որ եղել է եւ երեկ, երբ ես լայվով դիմում էի արցախցիներին, հենց սրա մասին էի ասում, որ իրականում չափազանց վտանգավոր է արցախի նման փխրուն տարածաշրջանում ու այսպիսի փխրուն իրավիճակում նման սադրանքների տրվելը, եւ ցավոք սրտի ես չսխալվեցի այս տեսանկյունից, ականատես եղանք նման դեպքի»։

















































«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիտորդական առաքելության շրջանակում Արցախի դատախազություն է ներկայացել հանցագործության մասին երկու հաղորդում
Աշոտ Ղուլյանի շտաբի ներկայացուցիչները արձանագրել են ընտրախախտումներ
Քվեաթերթիկի լուսանկարումն իրավական առումով խախտում չէ. Արայիկ Հարությունյանի շտաբ
Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00
Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...