Քվեաթերթիկի լուսանկարումն իրավական առումով խախտում չէ. Արայիկ Հարությունյանի շտաբ
Արցախի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ղեկավարը եւ նրա անդամները մտնում էին ընտրատեղամասեր կամ ընտրատեղամասի հարակից տարածքներ եւ խանգարում էին ընտրական գործընթացի բնականոն ընթացքին, գոռգոռում էին, հակաքարոզչություն էին իրականացնում մեր դեմ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի շտաբից։
«Այս պահի դրությամբ թվերը դեռեւս հստակեցված չեն։ Շատ քիչ խախտումներ են արձանագրվել, առանձնահատուկ լուրջ խախտումներ չեն եղել։ Մենք գտնում ենք, որ օրենքի տառին համապատասխան ընտրություններ են եղել, չհաշված մանր-մունր թերությունները։ Նույնիսկ այն դեպքերը, որ հեռախոսով արձանագրվեցին, որ քվեաթերթիկներն էին լուսանկարում, դա իրավական առումով օրենքի խախտում չէ»,- հայտնեցին շտաբից։
Նշենք, որ արդեն մոտ 2 ժամից ավելի է, ինչ ավարտվել են ԱՀ-ում ԱԺ և նախագահի ընտրությունները։ Ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72,7 տոկոսը:
Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:
Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝
«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,
«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,
Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,
Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,
«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,
«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,
Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:
Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ եւ 10 կուսակցություններ:

















































«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիտորդական առաքելության շրջանակում Արցախի դատախազություն է ներկայացել հանցագործության մասին երկու հաղորդում
Աշոտ Ղուլյանի շտաբի ներկայացուցիչները արձանագրել են ընտրախախտումներ
Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան
Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00
Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...