ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։
1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, ալտ, տենոր, բարիտոն, տուբա (բաս) և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։
Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.
ա) 2026 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 1 և թիվ 2 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
բ) 2026 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 3 և թիվ 4 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,
գ) 2026 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզերի զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։
2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2026 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի բոլոր զինվորական կոմիսարիատների պարարվեստի մասնագետ զորակոչիկների հետ։
Հարցերի դեպքում դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց