ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն խնդրել է տեղափոխել Տոկիոյի խաղերը
ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ին կոչ է արել հետաձգել Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Կոմիտեն հարցում է անցկացրել ԱՄՆ-ի հավաքականի 1780 մարզիկների շրջանում: Հարցման արդյունքում նրանք եկել են այն եզրահանգման, որ նույնիսկ եթե մինչև ամառվա վերջ կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգներ այլևս չլինեն, դժվար կլինի հաղթահարել մարզումների, դոպինգ-ստուգումների հետ կապված խափանումները:
«Հիմա, ինչպես երբևէ, ակնհայտ է, որ հետաձգման տարբերակն ամենահեռանկարայինն է, և մենք ՄՕԿ-ին կոչ ենք անում ընդունել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովվի Խաղերի անվտանգ և արդարացի անցկացումը բոլոր մասնակիցների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Օլիմպիական խաղերը պետք է կայանան Տոկիոյում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ ՄՕԿ-ը ՕԽ-ի անցկացման ձևաչափի և ժամկետների մասին վերջնական որոշում կկայացնի մեկ ամսվա ընթացքում, սակայն հաջորդ օրը ՄՕԿ-ի անդամ Ռիչարդ Փաունդը հայտարարեց, որ, որքանով իրեն հայտնի է, կազմակերպությունը որոշել է մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը:
Մի շարք ազգային Օլիմպիական կոմիտեներ արդեն հրաժարվել են մասնակցել 2020 թվականի խաղերին. այս մասին հայտարարել էր Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար