Լյուբով Ուսպենսկայան ապացուցել է, որ դուստրը եթերում ստել է
«Ռուսական շանսոնի թագուհի» Լյուբով Ուսպենսկայան բացահայտել է ռուսական «Առաջին ալիք»-ի խաբեությունը, որը շարունակում է սպեկուլյացիաներ անել երգչուհու ու նրա 30-ամյա դստեր՝ Տատյանա Պլակսինայի կոնֆլիկտի վերաբերյալ։
Շանսոնի աստղը դրա հերթական ապացույցը ներկայացրել է այսօր։ Նա աղջկա մասնակցությամբ երկու հաղորդման հատվածներ է հրապարակել։ Շոուներից մեկի ընթացքում Տատյանան պատմել է, որ հայրը չի հետաքրքրվել իր կյանքով, իսկ մյուսում հայտարարել է, որ իրենք միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել։ Երգչուհին մեղադրել է ոչ միայն դստերը, այլեւ հեռուստատեսության աշխատակիցներին։
«Դիտարկումներից. այնքան շատ դատավորներ, փորձագետներ եւ գիտակներ հավաքվեցին ստեղծված իրավիճակի շուրջ, բայց ոչ ոք «չփորփրեց» եւ ինչ-որ բանից անկեղծորեն գլուխ չհանեց։ Չնչին քանակով հանդիսատես ուշադրություն դարձրեց նրան, որ հաղորդումներից յուրաքանչյուրում, որոնցում այդքան եռանդուն քննարկում ու դատում էին իմ ընտանիքը, Տատյանայի պնդումները ոչ թե կտրականապես հակասում էին միմյանց, այլ զգալիորեն տարբերվում էին։ Ես գիտեմ՝ ինչպես են ժամանակ առ ժամանակ աշխատում հեռուստեսությունում… Լույս, տեսախցիկ, ձայնագրություն… Հետո ամեն ինչ ըստ սցենարի»,- նշում է Ուսպենսկայան։
Ավելի վաղ Լյուբով Ուսպենսկայայի դուստրը նրան մեղադրել է ալկոհոլիզմի եւ ոսկե վանդակում բռնությամբ պահելու մեջ։ Երգչուհին պատասխանել է Տատյանայի հարձակմանը եւ դստերն առանց գումարի թողել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ