Կանադան խուճապ է տարածում. հրաժարվում են մասնակցել օլիմպիական խաղերին
Կանադայի հավաքականը չի մասնակցի 2020 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունենալիք ամառային Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կանադայի ազգային օլիմպիական կոմիտեն կոչ է արել Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգել Օլիմպիական խաղերի անցկացումը:
«Խոսքը գնում է ոչ միայն մարզիկների, այլ միլիոնավոր մարդկանց առողջության մասին: Մենք պետք է մարդկային կյանքերը վեր դասենք ամեն ինչից և հետաձգենք խաղերի անցկացումը»,- ասված է ԿԱՕԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը շատ բարդ գործընթաց է և այն չի լինի արդար որոշում:
Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար