Էմինեմը պատմել է, որ «Օսկարի» ժամանակ իր անակնկալ ելույթը կարող էր տապալվել (տեսանյութ)
Էմինեմը պատմել է, որ իր անակնկալ ելույթը փետրվարին կայացած «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ քիչ էր մնացել տապալվեր տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով NME ամերիկյան պարբերականը:
Ամերիկացի ռեփերը զարմացրել էր երկրպագուներին՝ 92-րդ մրցանակաբաշխությանը կատարելով Lose Yourself ստեղծագործությունն «Ութերորդ մղոն» ֆիլմի թողարկումից 17 տարի անց, որում էլ հնչել էր երգը:
Չնայած ջերմ ընդունելության, Էմինեմը հայտարարել է, որ ինքը հրաժարվել է իր ելույթը դիտելուց, քանի որ դժվարությամբ էր հաղթահարել տեխնիկական խնդիրը:
«Երբ դուրս եկա բեմ, ամեն ինչ հիանալի էր: Նրանք այնպիսի համակարգ են կիրառում, որի ժամանակ ևս մեկ բարձրախոս ամրացվում է գոտկատեղի հատվածում, իսկ ականջին ականջակալ է դրվում, որպեսզի հնարավոր լինի լսել ձայնը: Ես ռեփ եմ կարդում և հանկարծ տեսնում եմ, որ այդ ականջակալը ոտքերիս արանքում է հայտնվել»,- կիսվել է կատարողը:
Ելույթի ողջ ընթացքում նա փորձում էր բարձրացնել ականջակալն ու դնել գրպանը:
«Երգի վերջում ես կորցրել էի ինքս ինձ: Մենք, իհարկե, փորձ ենք արել, և ես գիտեմ Lose Yourself երգի բառերը, բայց նման «դավադրություն» ոչ ոք չէր սպասում: Ես չեմ նայել, թե ինչ է ստացվել: Ես ինչ-որ կերպ գլուխ հանեցի, սակայն չեմ ուզում տեսնեմ դա, ես միայն կբարկանամ»,- հավելել է Էմինեմը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա