Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Արծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունում Ալեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմից Ձեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել է Հյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներ Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր Փյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի Գունկոն Հանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքները Երևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհեր Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ

Ձերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրքՀրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառ է կողաշրջվել
Մշակույթ

Գրականությունը գտել է ճանապարհ ավելի հասանելի ու տեսանելի դառնալու համար

 Երեկոյան հանգստի ժամին, աշխատանքի ճանապարհին կամ ընդմիջմանը ֆեյսբուք մուտք գործելիս կարելի է միանգամից հաղորդակից դառնալ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ»։
Այս ամենը սկսվել է 6 տարի առաջ գրականագետ, այվազյանագետ, լրագրող Անի Փաշայանի ջանքերով, որը ստեղծել է ֆեյսբուքյան գրականության խումբ։
Ի սկզբանե էլ խմբի նպատակը եղել է այն, որ նոր ու չճանաչված գրողների համար հարթակ ստեղծվի, որտեղ վերջիններս կկարողանան տեղադրել իրենց գործերն ու հանձնել դրանք հանրության դատին։

Բացի այդ՝ «Գրականություն»-ն առաջին խումբն է, որտեղ նշանավորվել և արժևորվել է ժամանակակից գրողը։ Անի Փաշայանը յուրաքանչյուր գրողին անհատական մոտեցում է ցուցաբերել և ծննդյան առթիվ հատուկ գրառում կատարել խմբում, ինչին ի պատասխան՝ գրողները միշտ զարմացել են: «Ես ջերմ խոսքերով շնորհավորում էի, կիսվում իրենց ստեղծագործություններով, գրում էի իրենց մասին և այդ կերպ արժևորում արդի գրողներին»,-ասում է Փաշայանը։

Խմբի հիմնադիրը 2014 թվականից «Գրականություն»-ը ֆեյսբուքյան փակ խումբ է հայտարարել: Ասում է՝ «Խմբին գրչակներ պետք չէին, և ինչպես այգին է պետք լինում մաքրել, այդպես էլ ինքն է սկսել մաքրել իր խումբը»։

Սակայն ընթերցողների ու գրական մի շարք գործիչների կողմից սկսվում են «բողոքները»:
«Անի, էս ինչի՞ է խումբը փակ, բոլորը ուզում են կարդալ։ Հլը մի հատ բա՛ց արա»,- ասել է նաև Պատրիկ Արտեմին, որից հետո էլ խումբը հայտարարվել է որպես բաց, հասանելի բոլորին: Նոր գործելաոճը է սկսել «աշխատել»։

Անի Փաշայանը նշում է, որ մինչ այդ խմբում նյութերը շատ էին «լցվում», անսահման շատ, ու ընթերցողն էլ չէր հասցնում ընկալել այդ ամբողջը, և ինքն այս խնդիրը լուծել է «այգին մաքրելով»: Այս առիթով Անին ասել է.

«Ոնց որ սոված, ագահ մարդը հանկարծ տեսնի հացի մի մեծ պաշար ի՞նչ կանի էդ հացի մեծ ամանի հետ։ Ինձ թվում էր՝ ես հայտնվել եմ մի տեղ, որտեղ պիտի լցնեմ ամեն ինչ, բայց հետո հասկացա, որ շատ է, և մարդիկ դեռ պատրաստ չեն»։

Ասում է, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ մարդկանց պետք է աստիճանաբար ծանոթացնել Սլավիկ Չիլոյանի, Խաչիկ Մանուկյանի, Ավագ Եփրեմյանի, Էդուարդ Հարենցի, Սոնա Վանի, Արտակ Համբարձումյանի, Ռոմիկ Սարդարյանի, Հովհաննես Գրիգորյանի, Մանասեի, Հենրիկ Էդոյանի, Հուսիկ Արայի, Ներսես Աթաբեկյանի, Էդվարդ Միլիտոնյանի,Ղուկաս Սիրունյանի, Նոնա Պողոսյանի, Բենիկ Ստեփանյանի, Նարինե Ավագյանի, Արևշատ Ավագյանի, Ալիս Հովհաննիսյանի, Գուրգեն Խանջյանի, Անուշ Ասլիբեկյանի, Դիանա Համբարձումյանի, Արամ Պաչյանի, մյուս բոլոր-բոլոր ժամանակակիցների հետ: Հենց այդպես էլ արել է՝ 2014 թվականի փետրվարի 17-ից է սկսել, և խմբի աշխատանքներն իրականցնում են տաղանդավոր մարդիկ, որոնք օգնում են խմբի կայացմանն ու տարածմանը: Շատերն են ճանաչված դարձել հենց այստեղ։ Մարգարիտա Վարդանյանի էսսեներն այնքան են սիրվել, որ ընթերցողները խնդրել են խմբում ավելի շատ տեղադրումներներ անել... Պիտի խոստովանենք, որ մեր այս ժամանակաշրջանը կարծես անհայտ ժամանակով գրականությանը չէ, ավաղ... Եվ խմբի ծնունդը պայմանավորված է հենց սրանով:

Գրեթե ամեն օր հայ և համաշխարհային գեղանկարչական աշխատանքեր է ներկայացնում Կորյուն Շեկոյանը, դասական երաժշտության մի ամբողջ շարք՝ Վահան Մուրադյանը, գրական հաղորդումներով՝ Բենիկ Ստեփանյանը: Խմբի թարգմանական բաժինը այսուհետև կներկայացնի Աղավնի Գրիգորյանը: Իսկապես, խմբում կյանքը հետաքրքիր է...

Որպես նորարարություն՝ Անի Փաշայանը ստեղծել է նաև «Ընթերցողը» շարքը, որտեղ անդրադարձել է հենց ընթերցողին։ Ներկայացրել, թե ինչպիսին է տեսնում ընթերցողին, որը պատրաստ է կարդալ ժամանակակից գրականություն։ Ինչ է ընթերցողի համար գրադարանը և ինչպիսին է պատկերացնում գրադարանի դերը։ Գրականագետը գրել է նաև գրաքննադատական ստատուսներ և զարմանում է, երբ իրեն հարցնում են՝ կա՞ գրաքննադատություն,- «Ես գրում էի և գրում եմ այն մասին, թե որն է վատ գործը, ի՛նչ է նշանակում ժամանակակից, լավ բանաստեղծություն, ով է գրաքննադատը, գրականագետը, ի՛նչ խնդիրներ ունենք այսօր, իսկ իրենք ինձ նույն հարցն էին տալիս»,- ասում է Փաշայանը։ Այստեղ նա ներկայացնում է նաև «Վեմ« ռադիոկայանի իր «Գրական ընտրանի» հեղինակային հաղորդաշարը:

«Գրականության մասին պետք է հոգանք»

Գրականագետին հաճախ են հարցնում, թե արածն ի՞նչ է, ասում է՝ մենք լուսավորում ենք մութ անկյունները, ապա հիշում Ազատ Գասպարյանի հետ իր համատեղ հաղորդումը, երբ դերասանն ասել է՝ «Պիտի լույս պահել լավ բաների վրա, այսինքն՝պետք է լուսատու դառնալ և ցույց տալ այդպիսի՛ անկյունները»։ Խումբն այսօր հենց այդ էլ անում է, լույս է սփռում գրականության մութ անկյունների վրա։

Խմբի կայացման հարցում ի սկզբանե Անիին օգնության են եկել Հայաստանում չբնակվող գործիչներ նույնպես, որոնք խումբը մինչև այսօր կառավարում են դրսից։ Նրանցից են՝ գրող, հասարակական գործիչ Կարո Արմենյանը, Լուսինե Մյուլերը` գրականագետ, բանասեր Հարութ Գուլուզյանը։

Խմբին օգնել և օգնում են նաև արվեստի տարբեր բնագավառի մի շարք մարդիկ, ովքեր իրենց լուման մինչև այսօր դնում են խմբի զարգացման համար։ Այստեղ կարելի է գտնել երաժշտության, գեղանկարչության, լուսանկարչության, թատրոնի, կինոգիտության և այլնի մասին մեծ տեղեկատվություն, օրինակներ, որը հենց վերոնշյալ լուսավորության մասին է վկայում։

Վահան Արծրունին, ում երաժշտությունը և կատարումները հաճախ են երևում խմբում, ոչ միայն, ցավով նշում է, որ այսօր հատկապես գրականության տիրույթում շատ չարություն կա, որն արմատացած է, և դաշտն էլ ամբողջությամբ պառակտված է, իրենք խմբի միջոցով ցանկանում են դրա դեմն առնել։

«Մեզանում, կարծես, մոդայիկ է դարձել տգեղ բաների մասին գրելը։ Գրել ա-երով, անպայման գրել փողոցի ժարգոնով, փչացնել մեր հայերենը։ Հասկանում եմ, որ գրողը պիտի ընդգրկի ամբողջ կյանքի էությունը, դրա մասին չեմ խոսում, այլ այն, որ կարդալուց հետո էլ մի տեսակ քեզ աղտոտված ես զգում, իսկ հետո մի երկու շաբաթ էլ պետք է, որ էդ աղտը վրայիցդ մաքրես ու մոռանաս»:

Փորձելով հասկանալ նման ոճ կիրառող գրողներին, Արծրունին նշում է, որ ստացել է պատասխան՝ ժամանակակիցը դա է, ապա կարծել է, որ ինքը ժամանակից հետ է մնացել։ Սակայն երբ միջազգային փառատոների ժամանակ լսել է այլ երկրների ժամանակակից գրողների, հասկացել է՝ ամեն դեպքում «կեղտոտ ջրափոսում ենք»։

«Եվրոպայում մենք չլսեցինք էդ աղտի, էդ արհավիրքների, ինքնասպանությունների, բռնաբարությունների, այն ամեն աղտեղությունների մասին, որոնք այսօր մեզ ստիպում և հավատացնում են, որ դա ժամանակակից գրականություն է, իսկ մենք ժամանակավրեպ ենք։ Ուրեմն Եվրոպան չի հասկանում՝ ժամանակակից չէ»,-ասում է խմբի թատրոնի բաժինը ներկայացնող, գրող, թատերագետ Անուշ Ասլիբեկյանը՝ ավելացնելով, որ հենց այդ ժամանակ էլ հասկացել է՝ գրականության իրենց խումբը ճիշտ ուղղությամբ է աշխատում։

Արդեն 6 տարի գործող այս խումբը աշխատում է՝ պահելով մի շարք արժեքներ։ Դրանցից են օրինակ ուրիշների գործերը չյուրացնելը, հարթակների ստեղծումը, որտեղ թև՛ գրողը, թև՛ գրաքննադատը, և թե՛ ընթերցողը կգտնվեն առողջ մթնոլորտում։

Անի Փաշայանը գրական համագործակցության մեջ է Վարդգես Դավթյանի հետ։ Վերջինիս հետ զրուցում են գրականագիտության հարցերի շուրջ և հատկապես գրականության մեջ հոգեբական աշխարհի բացահայտումների։ Զրույցները տեղ են գտնում «Ազգ» օրաթերթում, ներկայացվում խմբում։

Այս տարի խմբի 6-ամյակը նշվեց մարտի 1-ին, ահա այս մտորումներով էին կիսվում միմյանց հետ խմբի վաղեմի անդամներ, գրականագետներն ու անվանի գործիչները։ Այստեղ նոր գաղափարներով ու նոր առաջարկներով ու ինչպես միշտ միհամուռ ջանքերով որոշվեց խումբը զարգացնել ու առավել հասանելի դարձնել ընթերցողին՝ խմբի հիմնական թիրախին։

Խմբի հիմնադիիր Անի Փաշայանն էլ խոսեց իր երազանքի մասին և հույս հայտնեց, որ այն կիրականանա։ Այն է՝ վիպական թատրոնի ստեղծում, որի համար արդեն ծրագիր ունի և Հայ-ռուսական համալսարանի իր ուսանողներից էլ որոշել է սկսել ու բոլորին հասանելի դարձնել։