ՄՕԿ-ը՝ Տոկիո-2020-ի մասին․ Բացառիկ իրավիճակ է, կատարյալ որոշում չի լինի
Միջազգային օլիմպիական կոմիտեն նոր հայտարարություն է տարածել կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման վերաբերյալ։
«Սա բացառիկ իրավիճակ է, որը պահանջում է բացառիկ որոշումներ։ ՄՕԿ-ը մտադիր է գտնել լուծում, որը կունենա նվազագույն հետեւանք մարզիկների համար՝ պահպանելով մրցումների ամբողջականությունն ու մարզիկների առողջությունը։ Այս բացառիկ իրավիճակում կատարայլ լուծում չի լինի։ Մենք հույս ունենք, որ մարզիկները կլինեն պատասխանատու եւ համերաշխ»,- նշվում է ՄՕԿ-ի հայտարարությունում։
Ավելի վաղ ՄՕԿ-ի եւ Ճապոնիայի ղեկավարությունը հայտարարել էին, որ դեռ չորս ամիս կա Խաղերին եւ հետաձգման մասին որոշում ընդունելու պատճառ չկա։ Մարզիկների ներկայացուցիչները հայտարարել են, որ մարզումային գործընթացն արդեն խախտվել է կարանատինի հետեւանքով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ