Մեկ կարեւոր հարց մտորման համար կամ հարց «Ինչ, որտեղ, երբ» խաղի գիտակներին
Տարիներ հետո ինչ-որ մեկն «Ինչ, որտեղ, երբ» գիտակների հեռուստախաղի մասնակիցներին կտա մի հարց, ակնկալելով ստանալ դրա պատասխանը: Եւ այսպես, հարցը.
«2020 թվականին պետք է անցկացվեին ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւ ամառային օլիմպիական խաղերը: Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց: Միեւնույն ժամանակ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը չհետաձգվեցին: Ինչո՞ւ հետաձգվեց Եվրոպայի առաջնությունը, իսկ ամառային օլիմպիական խաղերը՝ ոչ, այն դեպքում, երբ այդ վիրուսը առկա էր ինչպես եվրոպական այն երկրներում, որտեղ կայանալու էին խաղերը, այնպես էլ Ճապոնիայում, երբ մարդկանց մեծ կուտակումներ լինում է ինչպես ֆուտբոլային հանդիպումների, այնպես էլ օլիմպիական խաղերի ժամանակ»:
Իսկ մինչ այս հարցը կհնչի խաղի ժամանակ, փորձեք դուք պատասխանել այս հարցին եւ որոշ եզրահանգումներ անել: Ի դեպ, մի հետաքրքիր զուգադիպությամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հետաձգելու եւ օլիմպիական խաղերը չհետաձգելու մասին որոշումները կայացվեցին նույն օրը՝ մարտի 17-ին:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար