Հնդկաստանում ավելի քան 4000 տարեկան հինավուրց քաղաք է հայտնաբերվել
Հնդկական Վարանասի քաղաքի արվարձաններում հայտնաբերվել է հին բնակավայր, որը մոտ 4000 տարեկան է։ Հնագետները եկել են այնտեղ այն բանից հետո, երբ տեղի բնակիչներից մեկը պատահաբար հին արձանիկներ է գտել, հողագործական աշխատանքների ժամանակ, հայտնում է Planet- today-ը։
Հնդկաստանի մշակույթի, հնագիտության եւ հին պատմության վարչության ներկայացուցիչների խոսքերով՝ պեղումների վայրը գտնվում է Բաբխանիյավ գյուղում, որը տեղակայված է Վարանասիից 13 կմ հեռավորությամբ։ Այստեղ գտնվել են 4000-ամյա բնակավայրի հետքեր, որը հիշատակվում է հին գրականության մեջ։
Հնդիկ գիտնականներն ասել են, որ պեղումների հետեւանքով հայտնաբերվել են տաճարի մնացորդներ, արտեֆակտներ եւ այլ իրեր, որոնք 4000 տարվա պատմություն ունեն։
Հնագետ Աշոկ Կումար Սինգհը ասում է, որ խոսքը արբանյակ-քաղաքի նման մի բանի մասին է, այն գոյություն է ունեցել Վարանասիի կազմում։ Այդ տեղանքը հիշատակվում է հին տեքստերում, այդ պատճառով գիտնականները հուսով են, որ հետագա պեղումները թույլ կտան իրենց գիտության համար արժեքավոր վկայությունների մեծ ծավալ ստանալ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա