Թուրքիայի խորհրդարանում Սիրիայի հարցով 6,5 ժամ տևողությամբ փակ նիստ է տեղի ունեցել
Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի հետ բախման ընթացքում Թուրքիայի կրած զգալի կորուստներից ելնելով` Թուրքիայի խորհրդարանում շուրջ 6,5 ժամ տևած փակ նիստ է անցկացվել: Այս մասին տեղեկացնում է haber.sol.org.tr կայքը:
Նիստի ընթացքում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել են պատգամավորների հարցերին: Փակ նիստին խորհրդարանական 5 խմբակցությունների յուրաքանչյուր ներկայացուցիչը 30 րոպե ելույթի ժամանակ է ունեցել: Նիստին հետևել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:
Նիստի արձանագրությունները, որպես պետական գաղտնիք, հրապարակման ենթակա չեն լինի առնվազն 10 տարի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
«Ռոսիա-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար