Լուվրում դա Վինչիի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված ցուցադրությունն այցելությունների ռեկորդ է գրանցել
Փարիզի Լուվր թանգարանից հայտնել են, որ ռեկորդային թվով մարդիկ (մոտ 1.1 մլն) են այցելել՝ տեսնելու Լեոնարդո դա Վինչիի ցուցադրությունը, որը փակվելու է երկուշաբթի:
Ինչպես փոխանցում է France24-ը, ցուցահանդեսը, որը նվիրված է Վերածննդի դարաշրջանի մեծագույն հանճարի մահվան 500-ամյա տարելիցին, երկու անգամ ավելի շատ այցելուների է գրավել՝ աշխարհի ամենից շատ այցելություններ ունեցող թանգարանի նախորդ մեծ ցուցադրության համեմատ:
2018թ. 540 000 մարդ էր այցելել թանգարան՝ տեսնելու 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի հետահայաց ցուցադրությունը:
Դա Վինչիի աշխատությունները, որոնք ներկայացվել էին Լուվրի անգերազանցելի հավաքածուից, տեսնելու համար ռեկորդային թվով մարդիկ նախապես էին տոմսեր ձեռք բերել:
Ի դեպ, նշվում է, որ «Մոնա Լիզան» բացակայել է ցուցադրությունից, քանի որ կազմակերպիչները վախենում էին մարդկանց բազմությունը վերահսկելու խնդրի առաջ կանգնելուց:
Սակայն «Չքնաղ Ֆերոնիերան» և «Հովհաննես Մկրտիչը» կտավները 120 գործերի շարքում էին, որոնք ներկայացվել են հոկտեմբերին բացված ցուցահանդեսի ժամանակ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա