Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Երկու երիտասարդ հայ թավջութակահարներ՝ Արտյոմ Իոանիսյանը և Միքայել Ոսկանյանն Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն կերպով հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ:
Հայ թավջութակահարներն ըստ արժանվույն են հանդես եկել եզրափակիչ փուլում: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը հայտնվել է լավագույն հնգյակում: Առաջին մրցանակի է արժանացել Իտալիայի ներկայացուցիչ Էտորե Պագանոն, երկրորդը՝ Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Շուպելիուսը:
Երկու երիտասարդ տաղանդները YerazArt միջազգային ծրագրի մասնակիցներն են, և ծրագրի կազմակերպիչները վստահ են՝ սա դեռ ամենը չէ, ընդամենը 16 տարեկան թավջութակահարներին առջևում սպասում են բազում նոր մարտահրավերներ, որոնց նրանք ըստ արժանվույն կպատասխանեն՝ բազում հաղթանակներ բերելով Հայաստանին:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա