Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ
Քուվեյթից Իրան և հակառակ ուղղությամբ չվերթները չեղարկվել են` Իրանի մի շարք քաղաքներում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Քուվեյթի քաղաքացիական ավիացիային:
«Դադարեցվել են դեպի Իրան և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները` կապված իրանական Ղոմ քաղաքում կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվելու հետ»,- ասված է քուվեյթական KUNA գործակալության տարածած հայտարարության մեջ:
Քուվեյթի քաղավիացիայի վարչությունում նշել են նաև, որ արգելվում է նաև այն օտարերկրյա քաղաքացիների մուտքը Քուվեյթ, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Իրանում: Իրանից ժամանած Քուվեյթի քաղաքացիները կգտնվեն կարանտինում: Քուվեյթը նաև կոչ է արել իր քաղաքացիներին ժամանակավորապես դադարեցնել Իրան կատարելիք այցերը:
Քուվեյթի նավահանգստային վարչությունն էլ իր հերթին դադարեցրել է ուղևորափոխադրումներն Իրանից Քուվեյթ և հակառակ ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, երեկ` փետրվարի 21-ին, Իրանի առողջապահության նախարարությունը երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք է գրանցել, վարակվածներից երկուսը մահացել են: Այդպիսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 18-ի, ինչի հետևանքով մահացել է 4 մարդ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին