Սևիլիան խուսափեց պարտությունից 9 հոգով մնացած Էսպանյոլի հետ խաղում
Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունել է «Էսպանյոլին»: Հանդիպումը կայացել է Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում և ավարտվել 2:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացել է «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը, որը 15-րդ րոպեին է գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Մինչև ընդմիջում, հաշիվը հավասարեցրել է «Էսպանյոլի» հարձակվող Ադրիան Էմբարբան: 50-րդ րոպեին Լեյը հյուրերին առաջ է մղել: Երկրորդ կեսի միջնամասում «Էսպանյոլը» մնացել է 10 հոգով կիսապաշտպան Վիկտոր Սանչեսի հեռացման պատճառով: 11 րոպե անց աչքի է ընկել տանտերերի կիսապաշտպան Սուսոն՝ փրկելով իր թիմին պարտությունից:
«Սևիլիան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Խուլեն Լոպետեգիի թիմի ակտիվում 40 միավոր կա:
«Էսպանյոլը» 19 միավորով գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները