Պելեն ընկճախտի մեջ է. Փակվել է տանը
Ֆուտբոլի արքա Պելեն կորցրել է ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը կոնքազդրային հոդի վիրահատությունից հետո: Այս մասին հայտնել է լեգենդար ֆուտբոլիստի որդին, որը նաեւ նշել է, որ 79-ամյա հայրն ընկճախտի մեջ է:
«Նա շատ է ամաչում, փակվել է տանը: Պատկերացրեք՝ նա արքա է, միշտ ազդեցիկ դեմք է եղել, իսկ այժմ չի կարողանում նորմալ քայլել: Նա ամաչում է, չի ցանկանում փողոց դուրս գալ, չի ուզում, որ իրեն նկատեն, ընդհանրապես չի ուզում տնից դուրս գալ: Այժմ նա բավականին թույլ է: Նա վիրահատություն է տարել կոնքազդրային հոդի վրա, սակայն վերականգնողական շրջանն այնքան էլ իդեալական չէր: Այդ պատճառով նա հիմա խնդիրներ ունի տեղաշարժվելու հետ կապված, ինչն էլ նրա ընկճախտի պատճառն է»,-Globo Esporte-ին ասել է ֆուտբոլիստի որդին՝ Էդինյոն:
Հիշեցնենք, որ Պելեն 4 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնություններին եւ դրանցից 3-ում դարձել չեմպիոն: Այս ցուցանիշով Պելեն միակն է աշխարհում: Ընդ որում իր առաջին առաջնության ժամանակ՝ 1958 թվականին նա ճանաչվել է ամենաերիտասարդ, իսկ վերջինում՝ 1970-ում ամենաթանկարժեք ֆուտբոլիստ:
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն խփել է 77 գոլ, ինչը լավագույն արդյունքն է հավաքականի համար: Ընդամենը Պելեն խփել է 1298 գոլ եւ այդ արդյունքով էլ նա լավագույնն է աշխարհում: Պաշտոնական խաղերում Պելեն հաջողության է հասել 767 անգամ:
Պելեն նաեւ միակն է այն առումով, որ իր կյանքում երրորդ անգամ ամուսնացել է համեմատաբար վերջերս՝ 75 տարեկան հասակում:
Top-News.am


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները