Սպառողական վարկերը 2019-ին աճել են 32 %-ով. սա վկայում է, որ մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում. Սուրեն Պարսյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»:
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պնդել էր, որ Նիկոլ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։
«Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը վստահաբար, տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերը իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՝ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած՝ նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը գրեթե տասն անգամ ավելի է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»,- ավելի վաղ «Ֆեյսբուքի» իր էջում գրառել էր Մանե Թանդիլյանը:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հրապարակած թիվը վերացված է պաշտոնական վիճակագրությունից, իսկ Մանե Թանդիլյանի պնդումը, ըստ նրա՝ թեև տրամաբանական է, բայց դժվար ապացուցելի:
«Վարչապետի հրապարակած թիվն առկա է պաշտոնական վիճակագրության մեջ: Մանե Թանդիլյանի հայտարարությունը տրամաբանություն ունի, այդ 270 օրը, բայց ասածը հնարավոր չէ ճշտել, դրա հետ կապված պաշտոնական վիճակագրություն չկա: Չենք կարող հիմա ֆիքսել, որ Մանե Թանդիլյանի ասած տասնապատիկ ավելին ճիշտ է կամ սխալ, որովհետև պաշտոնական վիճակագրություն այդ մասով չկա»,- նշեց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանը տեղեկացմամբ՝ հստակ է, որ սպառողական վարկերն ավելի արագ տեմպերով են ավելանում: Մասնավորապես, նախորդ տարի սպառողական վարկային բեռն ավելացել է 32 տոկոսով. «Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ ավելի շատ վարկ են վերցնում, քան եկամուտ են ստանում: Սա վկայում է այն մասին, որ մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում»,- նկատեց նա:
Փոխարենը, նվազել են արդյունաբերության ֆինանսավորման և գյուղատնտեսական վարկերը. «Բացի սպառողականից, հիփոթեքային վարկերն են մոտ 27-28 տոկոսով աճել, բայց սրանք այն վարկերն են, որոնք տնտեսության համար չեն ապահովում երկարաժամկետ, կայուն, դինամիկ աճ: Սա զուտ սպառման նպատակ ունի, այս վարկերը ձեռքբերելով՝ մարդիկ չեն ստեղծում իրենց համար եկամտի աղբյուրներ: Մարդկանց սոցիալական վիճակն, ըստ էության, ավելի է ծանրանում, քանի որ դրան զուգահեռ նրանց եկամուտները չեն ավելացել: 2019թ. միջին անվանական աշխատավարձն ավելացել է 5.8 տոկոսի չափով, բայց վարկային բեռն ավելի արագ է աճել»,- նշեց Սուրեն Պարսյանը:


















































Այս ոլորտներում աշխատողների համար երաշխավորված եկամուտ սահմանի պետությունը. Սուրեն Պարսյան
Կարագի դեֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում. տնտեսագետ
Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում. Սուրեն Պարսյան
Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, ԿԲ-ին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Պարսյան
Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք. Սուրեն Պարսյան
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ