Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին

Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»
Հայաստան

Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք. Սուրեն Պարսյան

Կորոնավիրուսն այժմ համաշխարհային տնտեսական միտումների հիմնական օրակարգերից մեկն է, քանի որ այն մեծ ազդեցություն է թողել ինչպես ընթացիկ խնդիրների վրա, այնպես էլ երկարաժամկետ հարցերի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Եւ ներկայում պետությունները ստիպված են արագ որոշումներ կայացնել տնտեսական գործընթացները ղեկավարելու, վերահսկելու նպատակով։ Քանի որ հիմնականում այն երկրներում, որտեղ տարածվում է այս վիրուսը, տնտեսական երեւույթները կրկնվում են, այսինքն տեղի է ունենում ուղեւորափոխադրումների հոսքերի կրճատում, մասնավորապես՝ տնտեսական հոսքերի, բնակչության շրջանում նկատվում է խուճապային տրամադրություն եւ բնակչությունը գնում է մեծ քանակի բժշկական պարագաներ, նյութեր։ Եւ հաջորդ փուլը․ բնակչությունը գրոհում է սուպերմարկետները, խանութները՝ կուտակելով մի քանի շաբաթվա սնունդ։ Անշուշտ, սա տնտեսության համար խնդիրներ է առաջացնում, այսինքն տեղի է ունենում պահանջարկի կտրուկ աճ։ Բնականաբար չկա համապատասխան առաջարկ, քանի որ նույն կորոնավիրուսով վարակակիրներ ունեցող երկրներում առանձին ոլորտներ ուղղակի դադարում են գործել, քանի որ մարդիկ մնում են տանը», ասել է Ս.Պարսյանը։

Տնտեսագետը բերել է Չինաստանի օրինակը, որտեղ երկիրը բաժանվել է երեք գոտիների եւ կախված հանգամանքից, թե որքանով է կորոնավիրուսի վարակվածության աստիճանը բարձր, այդ գոտում թույլատրվում է տնտեսական ակտիվություն կամ ոչ. «Եվ բնական է՝ դրանից ելնելով տնտեսությունն իր հերթին ունենում է որոշակի անհարմարություններ եւ կորուստներ։ Չինաստանն արդեն իսկ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներով ունի 1 տոկոսով ՀՆԱ-ի կրճատում կորոնավիրուսի հետեւանքով։ Բացի այդ սա նաեւ լուրջ իմիջային խնդիր է ստեղծում, քանի որ առանձին երկրներում, նաեւ խուսափում են Չինաստանից ապրանքներ ներկրել։ Հայաստանում կան մի շարք ՏՏ ընկերություններ, որոնք նաեւ սպասարկում են չինական խոշոր օնլայն խանութներ եւ նրանք հիմա ուղղակի անգործության են մատնված, քանի որ նվազել է չինական ապրանքների պահանջարկը օնլայն առեւտրի միջոցով, չնայած արդեն իսկ հաստատված է, որ իրերի միջոցով վիրուսի տարածումը հավանական չէ»։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ տնտեսական պրոցեսները կրկնվում են նաեւ Հայաստանում։ «Առաջին. մենք ունեցանք ուղեւորափոխադրումների կտրուկ նվազում ինչպես Իրանից, այնպես էլ այլ երկրներից։ Սովորաբար, մարտ ամսին ունենում ենք իրանցի զբոսաշրջիկների հոսք՝ կապված նրանց նոր տարվա տոների հետ։ Այս տարի մենք ունենք նաեւ տուրիստների հոսքի կրճատում այլ երկրներից․ զբոսաշրջիկները խուսափում են այն երկրներից, որտեղ արդեն իսկ կա գրանցված թեկուզ մեկ դեպք։ Եթե այս երկու ամսվա ընթացքում վիրուսի տարածումը կանխվի, կկարողանանք մեր տուրիստական հիմնական շրջանը սկսել առանց կորուստների։ Մյուս խնդիրը, որ մենք ունենք․ արդեն իսկ կառավարությունը որոշել է մինչեւ մարտի 24-ը սահմանափակել Իրանից ուղեւորահոսքը, նաեւ բեռնափոխադրումները։ Սա նաեւ ուղղակի ազդեցություն կունենա արտահանման եւ ներմուծման ծավալների վրա, նաեւ Հայաստանի տարածքով տարանցման ծավալների վրա, քանի որ Հայաստանի տարածքով են որոշ բեռներ փոխադրում ՌԴ, Վրաստան։ Մենք Իրան հիմնականում արտահանում ենք էլեկտրաէներգիա եւ սահմանի փակ կամ բաց լինելը առանձնապես կորուստներ չի պատճառի մեր տնտեսությանը: Ներկրում ենք բնական գազ, ցեմենտ, նավթամթերք, պլաստմասա, պարարտանյութեր եւ այլն, բացի այդ նկատելի է, որ Թուրքիայից ապրանքներ բերողների մի մասը հիմա նախընտրում է Իրանից ապրանքներ ներմուծել՝ հագուստ, սննդամթերք եւ այլն, այսինքն մանր առեւտրականները վնաս կկրեն, իսկ նրանց թիվը փոքր չէ, հատկապես երկրի հարավային շրջաններում։ Մենք մեր տնտեսությունը չենք նախապատրաստել դրան, եւ եթե այս սահմանափակումները ձգձգվեն, ապա վնասներն ավելի մեծ կլինեն։ Խնդիրներ ունենք նաեւ տարանցման դեպքում․ եթե Վրաստանը սահմանափակի նաեւ հայկական բեռնատարների տեղաշարժը, լուրջ խնդիր կառաջանա, քանի որ Վրաստանի միջոցով է իրականանում մեր ներկրման մեծ մասը, նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքները՝ այլուր, ձեթ, կարագ եւ այլն, եւ սահմանափակումները լուրջ հարված կհասցնեն մեր տնտեսությանը, հատկապես մեր երկրի ինքնաբավությանը, որի աստիճանը վերջին տարիներին կրճատվել է, օրինակ հավի մսի, կարտոֆիլի դեպքում»։

Իրանական բեռնատարների մուտքի սահմանափակման հետեւանքով, ըստ տնտեսագետի, նաեւ մեր գործարարներն են կորուստներ կրում, քանի որ նրանք դարձել են միջնորդ Հայաստան-Իրան առեւտրական շղթայում ։ Նրանք արտահանում են ապրանքներ ՌԴ՝ բանջարեղեն, մրգեր եւ Իրան են ներկրում ոչխարի, տավարի միս։ Հատկապես Հյուսիսային Կովկասից մեծ թվով հայ ձեռնարկատերեր ոչխարի միս են արտահանում Իրան։

Կորոնավիրուսի պայմաններում որոշ երկրներում կտրուկ անկում են գրանցում ֆոնդային բորսաների ինդեքսները, ասել է Սուրեն Պարսյանը. «Այստեղ դադարում է ակտիվությունը, մարդիկ սպասման մեջ են, եւ այս իրավիճակում մենք խնդիր կարող ենք ունենալ ֆինանսական շուկայում, քանի որ մարդիկ իրենց խնայողությունների հաշվին արդեն իսկ մեծ գնումներ են կատարում, եւ եթե խնայողությունները մնային, դրանք կարող էին ավանդ դնել կամ որեւէ ներդրում կանեին։ Տնտեսական գործընթացները բավական ռիսկային են եւ դրանց համապատասխան քայլեր չեն նախապատրաստվել։ Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք»։

Տնտեսագետի խոսքով՝ նաեւ առողջապահական տեսանկյունից սխալ լուծումներ գտնվեցին. «Կարծում եմ՝ շատ սխալ էր, որ մեր զբոսաշրջային կենտրոններից մեկը դարձավ կարանտինային գոտի։ Նման նախադեպեր նախկինում եւս եղել են այլ երկրներում, եւ այդ գոտիները բավական լուրջ իմիջային խնդիրներ են ունեցել եւ հետագայում էլ են զբոսաշրջիկները խուսափել այդ շրջաններից։ Կորոնավիրուսը նաեւ պարտադրելու է երկրներին վերանայել իրենց առողջաահական հայեցակարգերը․ առաջինը՝ ավելացնել առողջապահական ծախսերը, եւ պետությունը պետք է դառնա առողջապահական ծառայությունների ոչ միայն հիմնական պատվիրատուն, այլեւ սպասարկողը։ Վերադառնալու ենք պետական առողջապահական հիմնարկների անհրաժեշտության գաղափարին։ Վերջին տարիներին մենք մասնավորեցրինք ամեն ինչ, այդ թվում՝ առողջապահական հիմնարկները, բայց այս պայմաններում այդ մասնավոր․ օլիգարխ առողջապահական կազմակերպությունները խուսափում են ընդունել վարակակիրների, քանի որ դա կարող է իմիջային խնդիր ստեղծել նաեւ նրանց համար։ Նույն կարանտինը կարող էին նրանք իրականացնել, բայց քանի որ կարող էին խնդիրներ ունենալ մյուս հիվանդների հետ, փորձեցին ամեն ինչ պետության վրա բարդել եւ պետությունն է ստանձնել այդ պատասխանատվությունը։ Այս իրավիճակը պարտադրելու է ունենալ ուժեղ պետական բուժհիմնարկներ, որոնք նման արտակարգ իրավիճակների պայմաններում ստանձնում են ամբողջական պատասխանատվությունը»։

Սուրեն Պարսյանը համարում է, որ կորոնավիրուսը, իր տնտեսական ազդեցությամբ, կարող ենք համեմատել պատերազմական իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամ եւ դրանով պայմանավորված պետք է լուծումներ առաջարկել, նաեւ մասնագիտական, գիտական ներուժը մեկտեղել. «Սրանք լուրջ քայլեր են, որոնք տարիներ շարունակ պետք է հղկվեն։ Ցավոք, մեզ մոտ չկա այդ մոտեցումը, որ պետք է լուրջ վերաբերվել այդ հարցին։ Կառավարությունը նախընտրեց չխոսել հնարավոր խնդիրների մասին՝ մտածելով, որ կարող է անցնել իրենց վրայից այս վիրուսը, բայց դա տեղի չունեցավ»։

Պետք է գույքագրել բոլոր ֆինանսատնտեսական խնդիրները եւ դրանց համապատասխան լուծումներ առաջարկել, ասել է Ս.Պարսյանը. «Ամենավառ օրինակը բժշկական պարագաների դեֆիցիտն է, երբ դեղատները լիցենզավորող մարմինը հայտարարում է, որ ապրանքների գների բարձրացումն իմ խնդիրը չէ, ՏՄՊՀ-ն իր հերթին հայտարարում է, որ դեղատները չի կարող վերահսկել, քանի որ նրանք գերիշխող դիրք չունեն; Ըստ էության երկուսն էլ ճիշտ են, բայց արդյունքում տուժում է բնակչությունը։ Օրենսդրական մակարդակում խնդիր ունենք, քանի որ նման իրավիճակներում չունենք պետական կարգավորիչ մեխանիզմներ, որոնք թույլ կտան բացառել նման իրավիճակները։ Պետությունը պետք է իր կարգավորիչ դերն ունենա բոլոր շուկաներում, այդ թվում նաեւ դեղերի շուկայում, քանի որ այստեղ դարձյալ ունենք օլիգարխներ, որոնք մեծ ազդեցություն ունեն շուկայի վրա եւ տարիներ շարունակ շուկայից դուրս են թողել փոքր դեղատներին։ Նույն վիճակում է նաեւ բուժծառայությունների ոլորտը․ պետական ապահովագրական գումարների հաշվին կառուցվեցին խոշոր օլիգարխների հիվանդանոցները, որոնք հիմա խուսափում են պատասխանատվության իրենց մասից։ Լիբերալ գործիքակազմով՝ ամեն ինչ տանք մասնավորին, մասնավորը կլուծի, մասնավորը լավ օրվա ընկեր կարող է լինել, բայց նման պայմաններում պետությունն է ստանձնում պատասխանատվությունը»։

Հնարավոր արգելքների դեպքում պետք է փորձենք այլընտրանքային բեռնափոխադրման միջոցներ գտնել, կարծում է տնտեսագետը. «Օրինակ օդային փոխադրումները, որոնք եւս բավականին սահմանափակ են, քանի որ մենք չունենք սեփական ավիաընկերություն, եւ երբ մեր բնակչության մի մասը ուրախանում է 50 դոլարանոց տոմսերով, պետք է հիշել, որ կան ճգնաժամային իրավիճակներ, որոնք պարտադրում են ունենալ ազգային ավիափոխադրող, եւ եթե Հայաստանը շրջափակվի, մենք չենք կարող ստիպել որեւէ աիափոխադրողի, որ Հայաստան բեռներ փոխադրի, բացառությամբ ռազմական բեռնափոխադրումների։ Վրաստանի դեպքում մոտակա շրջանում չենք ունենա բեռնափոխադրման ամբողջական արգելք, քանի որ վրացական կողմը հասկանում է, որ Հայաստանի համար դա կյանքի ուղի է, այլընտրանք չունի, սակայն ժամանակ առ ժամանակ կարող են սահմանափակումներ լինել, եթե Հայաստանում վարակվածների թիվն ավելանա, մանավանդ, որ վրացական կառավարությունն արդեն իսկ ադրբեջանական բեռնատարների կամ կազմակերպությունների նկատմամբ որոշակի սահմանափակումներ դրել է»։

Ըստ տնտեսագետի՝ դժվար է տնտեսական գնահատական տալ կորոնավիրուսի պայմաններում, քանի որ 1-2 դեպքերի հետեւանքով կարող է այնպիսի փոթորիկ, խուճապային տրամադրություն առաջանա, որ որեւէ հաշվարկ չգործի. «Այս իրավիճակում պետք է ունենանք ուժեղ պետություն, որը վստահություն կտա բնակչությանը, որ ինքը կկարգավորի ամեն ինչ, օրինակ առանձին երկրներում կորոնավիրուսվ վարակվածներին պետությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն է տրամադրում՝ նպաստների կամ այլ ձեւով։ Մենք չունենք այդպիսի հայեցակարգային մոտեցումներ։ Հիմանակում նրանք զբաղվում են առաջացած խնդիրը լուծելով։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ, բայց այլ տարբերակ նրանք չեն էլ տեսնում, որովհետւ չունեն ծրագիր, չունեն պատկերացումներ»։