Այս ոլորտներում աշխատողների համար երաշխավորված եկամուտ սահմանի պետությունը. Սուրեն Պարսյան
Առաջարկում եմ այս ոլորտներում աշխատողների համար երաշխավորված եկամուտ սահմանի պետությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության մի քանի տեսակների արգելելու որոշմանը:
«Պարետի որոշմամբ` Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.
1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության
2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն
3. Կինոֆիլմերի ցուցադրում
4. Խաղատներ
5. Բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակներ:
Գործատու-աշխատող հարաբերությունների տեսանկյունից այս որոշումը նշանակում է, որ գործատուի համար անհաղթահարելի ուժ է, այս ոլորտների գործատուները կարող են ոչինչ չվճարել իրենց աշխատողներին: Հետևաբար, առաջարկում եմ այս ոլորտներում աշխատողների համար երաշխավորված եկամուտ պետք է սահմանի պետությունը: Այսինքն` պետական աշխատողների նման աշխատավարձ (փոխհատուցում) պետք է ստանան նաև այս ոլորտների աշխատողները: Միաժամանակ ձեռնարկատերերի համար պետք է լուծվի վարձավճարների, հարկերի և այլ ծախսերի հարցը: Բացի մոլերից, անհասկանալի է, թե ինչու՞ չեն արգելվում մյուս առևտրի իրականացման վայրերի գործունեությունը, մասնավորապես` սպառողական ապրանքների շուկաների և տոնավաճառների»,- գրել է նա:

















































Կարագի դեֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում. տնտեսագետ
Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում. Սուրեն Պարսյան
Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, ԿԲ-ին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Պարսյան
Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք. Սուրեն Պարսյան
Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի. Սուրեն Պարսյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ