Կարագի դեֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում. տնտեսագետ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.
««Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին օրերի ընթացքում խոշոր սուպերմարկետներում 30-40 տոկոսով ավելացել է շրջանառությունը, իսկ փոքր և միջին խանութներում, կրպակներում ընդհակառակը՝ շրջանառությունը նվազել է, և նրանք վնասներ են կրում։ Ցավոք, ո՛չ մեր կառավարության տնտեսական թիմի ներկայացուցիչները, ո՛չ էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուշադրություն չդարձրեցին այս երևույթին և չփորձեցին պարզել պատճառները։ Գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքին պատկանող կազմակերպությունները հանդիսանում են մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրողներ, մեծածախ և մանրածախ վաճառողներ, ինչպիսիք են ալյուրը, ձեթը, շաքարավազը, կարագը և այլն։ «Ալեքս Ընդ Հոլդինգ» ընկերությունը կարագի շուկայում ունի գերիշխող դիրք, այսինքն՝ մեծածախ կարագ վաճառող հիմնական տնտեսավարողներից է։ Այս ընկերությունը օգտվելով իր՝ ներմուծող լինելու հանգամանքից, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում կարագը վաճառվում է համեմատաբար ցածր գնով, քան մյուս խանութներում։ Ահա այսօր էլ ահազանգ ստացա խանութներից, որ «Ալեքս ԸՆդ Հոլդինգ» ընկերությունն անորոշ ժամկետով դադարեցնում է կարագի մատակարարումներն այն դեպքում, երբ իրենց պատկանող սուպերմարկետներում կարագի պակասուրդ չկա, ընդհակառակը, մեծ պահանջարկ ունի։ Տրամաբանական է որ այս իրավիճակում փոքր և միջին խանութների, կրպակների շրջանառությունը կնվազի, քանի որ խուճապով պայմանավորված մարդիկ այժմ նախընտրում են կատարել մի քանի օրվա կամ շաբաթվա գնումներ, և դա կանեն այն խանութներից, որտեղ կան բոլոր ապրանքները։
Վստահ եմ, որ մոտակա օրերին հանրության հայտնի օլիգարխները, իրար հերթ չտալով, կհայտարարեն, որ նվիրատվություններ են անում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման նպատակով։ Այնուհանդերձ, գործող իշխանությունները և մեր հանրությունը պետք է իմանա, որ օլիգարխներից ստացվող նվիրատվությունները ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չեն գոյացել ազնիվ և արդար տնտեսական մրցակցության արդյունքում, այդ գումարները կուտակվել են հազարավոր փոքր և միջին ձեռնարկատերերին վնասելու հետևանքով»:

















































Այս ոլորտներում աշխատողների համար երաշխավորված եկամուտ սահմանի պետությունը. Սուրեն Պարսյան
Որքանո՞վ է Հայաստանն ինքնաբավ արտակարգ դրության պայմաններում. Սուրեն Պարսյան
Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը, ԿԲ-ին եւ բանկերի միությանը քննարկել եւ հետաձգել 3-6 ամսով վարկերի մարումը. Պարսյան
Մենք ոչ թե նախապատրաստվեցինք կորոնավիրուսի մուտքին, այլ սպասեցինք. Սուրեն Պարսյան
Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի. Սուրեն Պարսյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ