Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել
Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ աշխատելու տպավորություններով։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը վերջին ընկերական խաղում օգնել է «սերուցքայիններին» 2-1 հաշվով հաղթանակ տոնել հունգարական «Ֆերենցվարոշի» նկատմամբ՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ «Մոուրինյուն հիանալի մարզիչ է, և ես ամեն օր փորձում եմ սովորել նրանից։ Մենք միշտ մինչև վերջ պայքարելու ենք նրա համար։ Ժոզեն յուրահատուկ մարդ է մեր ակումբի համար։ Չէի սպասում, որ նա այսպիսին կլինի. Մոուրինյուն շատ մտերիմ է մեզ հետ։ Այո, երբեմն նա խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել»,- Վալվերդեի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Օգոստոսի 12-ին Մադրիդի «Ռեալը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ ուժերը չափելով «Դեպորտիվոյի» հետ։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում