Մեքսիկուհի արվեստաբանը պատահաբար կոտրել է 20,000 դոլար արժողությամբ արվեստի գործը (լուսանկարներ)
Մեխիկոյում արվեստին նվիրված տոնավաճառի ժամանակ արվեստաբանը ոչնչացրել է ժամանակակից արվեստի գործը՝ բանավեճի ու արվեստի շուրջ քննարկումների պատճառ դառնալով:
Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, արվեստաբան Ավելինա Լեսպերը հայտնել է, որ պատահաբար է կոտրել ինստալյացիան, որը Մեքսիկայի մայրաքաղաքում տեղադրված է եղել Zona Maco ամենամյա տոնավաճառի շրջանակներում: Դա տեղի է ունեցել, երբ վերջինս իր հյութի դատարկ տարան դրել է ինստալյացիայի կողքին՝ իր բացասական կարծիքը հայտնելու համար:
Ինստալյացիան իրենից ներկայացնում էր ապակյա շերտ, որից ֆուտբոլի գնդակ, քար և այլ պատահական առարկաներ էին կախված:
Ինստալյացիայի հեղինակը մեքսիկացի արվեստագետ Գաբրիել Ռիկոն է, որը հակադրում է մարդու կողմից ստեղծված առարկաները, ինչպես օրինակ՝ թենիսի գնդակը, բնության մեջ գտնված իրերի, օրինակ՝ փետուրների կամ քարերի հետ:
«Թվում է, թե այդ գործը լսեց իմ մեկնաբանությունն ու զգաց, թե ես ինչ եմ մտածում իր մասին: Այն հարյուրավոր մասնիկների բաժանվեց և ընկավ գետնին», - ասել է Լեսպերը՝ մեկնաբանելով կատարվածը: Նա ավելի ուշ տեղեկացել է, որ արվեստի գործը գնահատվում էր 20,000 դոլար:
Պատկերասրահը, որտեղ աշխատանքը ցուցադրվում էր, քննադատել է արվեստաբանի վարքը՝ այն ոչ պրոֆեսիոնալ որակելով: Լեսպերն առաջարկել է վերանորոգել այն: Նա սպասում է պատկերասրահի ղեկավարության պատասխանին, որն էլ, իր հերթին, մտադիր է խորհրդակցել ինստալյացիայի հեղինակի հետ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա