Ադրբեջանի ԿԸՀ-ն ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մեզահիր Փեհանովը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, գրում է Azadliq.org-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ ընտրատարածքներում հաղթածներից 64-ը Նոր Ադրբեջան իշխող կուսակցության ներկայացուցիչներն են: 7 ընտրատեղամասում հաղթող դեռևս չկա: Դրանք են թիվ 17, 35, 42, 44, 77, 123, 125 ընտրատեղամասերը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկել է 2 մլն 547 հազար 982 հոգի, այսինքն՝ ընտրական իրավունք ունեցողների 47.81 տոկոսը:
Պառլամենտական ընտրություններում տեղերում դիտորդներն ու անկախ ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար